«Հրապարակ» օրաթերթը գրում է.
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց, որտեղ նոր իշխանություններից այս պահի դրությամբ ապրում է միայն վարչապետը՝ ընտանիքով։ Վանեցյանը տեւական ժամանակ է՝ սեփական միջոցներով վերանորոգում է ամառանոցը։ Թերեւս վերջին իրադարձություններն արագացրել են այդ գործընթացը, քանի որ ԱԱԾ-ն տնօրինում է փաստեր, ըստ որոնց՝ քրեական հետապնդումներ իրականացնող անձանց նկատմամբ ինչ-որ դավադրություն են նյութում։
Հիշեցնենք, որ նոր օրենքով՝ վարչապետի որոշմամբ կարող է ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի առանձնատուն տրամադրվել կառավարական ամառանոցում, Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ երեւույթին, անվտանգության նկատառումով ԱԱԾ պետին տանում է իր մոտ։ Ի դեպ, անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեք ԱԱԾ պետերը կառավարական ամառանոցում չեն ապրել։
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը