«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում մարտի 1-ի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար, շարունակում է պնդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել իրեն «փակելու»: Երեկ Փաշինյանն արձագանքել է այս խոսքերին, ասել. ««Մարտի 1-ի» հետաքննության նպատակն է «փակել» բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել 2008թ. մարտի 1-ին»: Մինչ ՀՀ իշխանությունները շարունակում են մարտի 1-ի գործով նախաքննությունը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարիներին ՀՀ-ից հեռացել են մարտի 1-ի գործով մի շարք պատասխանատու պաշտոնյաներ: Բացի այն, որ ՀՀ-ից հեռացել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում հետախուզում է հայտարարված, այստեղ չէ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը, իրավապահ համակարգի մի շարք այլ միջին կալիբրի պաշտոնյաներ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը