Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երանում: Ժամը 12:00-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 9 հասցեում գործող «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Նորածնային վերակենդանացման բաժանմունքի վարիչ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 54-ամյա Հակոբ Մելքումյանի և Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 28-ամյա Վանոշ Խաչատրյանի միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո Հ. Մելքումյանը ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ Վ. Խաչատրյանը բռունցքներով մի քանի անգամ հարվածել է իրեն, ապա ապակյա գավաթով հարվածել իր գլխին: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին Վ. Խաչատրյանն էլ հայտնել է, որ Հ. Մելքումյանն է բռունցքով հարվածել իր դեմքին, ինչի պատճառով ինքը ստացել է ֆիզիկական ցավ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են դատաբժշկական փորձաքնություններ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նորածնային վերակենդանացման բաժանմունքի վարիչը ստացել է գլխի գագաթային շրջանի պատռված վերք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը