Նիկոլին՝ Նիկոլի ոճով

Երեւանի ավագանու ընտրություններ քարոզարշավը մեկնարկեց ուշագրավ նոտայով՝ ազդարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների կատաղի պայքարի նախերգանքը: Հատկապես ավագանու ընտրություններին մասնակից ֆավորիտները, որոնք հավակնում են ոչ միայն Երեւանի, այլ ամբողջ իշխանությունը վերցնելու, փոխադարձ կսմիթների եւ ակնարկների միջոցով բացեցին խաղաքարտերը միմյանց վերաբերյալ: Եթե Գագիկ Ծառուկյանի թիմը մեկնարկային պայքարում դրսեւորվեց առավել կոռեկտ, պահեց գործընկերային համերաշխությունը՝ առանց թթու խոսք չասելու մյուսների հասցեին: Ավելին, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ով ում ուզում է, նրան էլ թող ընտրի, ինքը չի ասելու, որ պարտադիր ընտրեն ԲՀԿ թեկնածուին, ապա Նիկոլ Փաշինյանը անխնա քննադատեց բոլորին, սեւացրեց անգամ կառավարության գործընկերներին՝ հանդես գալով որպես ոչ թե վարչապետ, այլ մոլի հեղափոխական: Նա մեկ անգամ եւս վերահաստատեց, որ հասարակությանը տարանջատելու մոլուցքը իր եւ թիմի համար մտածողություն է արժեհամակարգ ու պնդեց, որ սեւերի ու սպիտակների հայտարարությունը շատ էլ տեղին էր, թեպետ սկզբում ինքը նախատում էր քաղաքապետի իրենց թեկնածու Հայկ Մարությանին այդ արտահայտության համար.«Ես ասացի՝ Հայկ ջան, բեր էդ սևն ու սպիտակը թողնենք, բայց ոնց որ Հայկը մի բան գիտեր էն ժամանակ: Ինչի՞ եմ ասում, որովհետև էսօր Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ: Ու էսօր գիտե՞ք ինչ է տեղի ունենում, էսօր նրանք գնացել են, խորհրդարանում են բանակցում Հանրապետականի հետ, քուչեքում են բանակցում, տարբեր ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ, թե բա տղերք, կլինի՞ դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք Երևանի քաղաքապետի ընտրություններում, ընենց կանենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարով էլ պատգամավորի մանդատ ունենաք»: Հասկանալի է, որ Փաշինյանի ակնարկը ՀՅԴ-ի կամ առավելապես ԲՀԿ-ի մասին է, որն ունի իշխանությունը վերցնելու ռեալ հնարավորություն, դրան զուգահեռ մամուլում տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ին որոշ տարածքներում աջակցություն են ցուցաբերում ՀՀԿ թաղային հեղինակությունները: Որ առավելապես ԲՀԿ-ին է վերաբերում վարչապետի ակնարկը, պարզ է դառնում խոսքի շարունակությունից, որը պատասխան է Ծառուկյանի՝ օրեր առաջ արված այն հայտարարության, թե Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրել է իր թիմը, որը կազմում է ընտրողների կեսը: Փաշինյանը սպառնաց, թե թող չընտրեին, նրանք ոչ մեկն էլ տուն չէին հասնի: << Հիմա էլ ընկել են ՀՀԿ-ի, կներեք, զորացրված քաղաքական գործիչների հետ բանակցում են: Տղերք և աղջիկներ, եթե ձեր հույսը ՀՀԿ-ի զորացրված ընտրակեղծարարների վրա է, դուք ընդհանրապես ինչի՞ համար եք մասնակցում ընտրություններին: Հրապարակներից հարցազրույցներում իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, հետո թաքուն հավաքվում ու ասում են՝ եկեք հեղափոխությանը քցենք: Չի ստացվի, ձեզ ջախջախիչ պարտություն է սպասվում, որովհետև ժողովուրդն է ձեզ մատնելու ջախջախիչ պարտության»,- հայտարարեց Փաշինյանը շեշտելով, թե այս ընտրություններով պետք է լուծել հակահեղափոխության, ԱԺ-ն լուծարելու հարցը: Սա մի կողմից ցեխ էր նետված գործընկերների վրա, մյուս կողմից՝ մատնում, որ սեփական թեկնածուն այնքան ձախողված է ու դատապարտված պարտության , որ Փաշինյանը խաղարկում է հակահեղափոխության թեզը: Մյուս կողմից Գագիկ Ծառուկյանի թիմն է շռնդալից կերպով մտնում ընտրապայքար՝ ի տես դնելով մեծ ռեսուրսը, սակայն ի տարբերություն Փաշինյանի, Ծառուկյանը ավելի զուսպ է, ավելի կոռեկտ ու դիվանագիտական քաղաքական գործընթացների վերաբերյալ: Ծառուկյանը ոչ մրոտում է, ոչ սեւացնում պայքարի մասնակիցներից որեւէ մեկին, սակայ չի փակում նաեւ նախորդ իշխանությունների հետ ճանապարհը: Մասնավորապես Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության հարցին նա Փաշինյանին իր լեզվով է պատասխանում: Եթե Փաշինյանը հորդորում է ժողովրդին հարցնել, թե Փաշինյանը վերադարձի շանս ունի, թե ոչ, ապա Ծառուկյանն ասում է, որ եթե Քոչարյանի կողքին ժողովուրդ կանգնի, ապա ինքն էլ խույս չի տա համագործակցությունից: Այս երկու մրցակցային ճամբարներում տիրող մթնոլորտի համատեքստում երջանիկ անդորրի մեջ պայքարը մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ում քարոզարշավի մեթոդները, գործինքերը, ոչինչ չի փոխվել: Նա շրջում ու բարեւում էր բոլորին, եւ այս անգամ հորդորում նաեւ ժպտալ, որն իրենց կարգախոսն է: Անի Սահակյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am