«Փաշինյանն իր հայտարարություններով ձգտում է տապալել ԼՂ հարցով բանակցությունները». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իր հակասական հայտարարություններով» ամեն կերպ ձգտում է տապալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը, գրում է «Интерфакс-Азербайджан»-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի կայքը: Փոխանցում է Tert.am-ը: Այդ մասին Ալիևը հայտարարել է Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական թեմաներից մեկը եղել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին օրերից հանդես է եկել հակամարտության կարգավորման հարցով «հակասական հայտարարություններով», և այդ հայտարարություններն «առնվազն զարմանք են առաջացնում»: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ անցկացնելու Հայաստանի վարչապետի հնչեցրած թեզն անընդունելի է: Բացի այդ, նա աննպատակահարմար է համարում հայտարարությունն առ այն, որ յոթ շրջանները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս են: Այդ առնչությամբ Ալիևը կոչ է արել ԵԱՀԿ-ին արձագանքել «նման վտանգավոր հայտարարություններին»: «Ալիևն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմի մոտ կարծիք է ստեղծվում, որ Փաշինյանն ամեն կերպ ձգտում է տապալել բանակցային գործընթացը: Այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»,- ընդգծվում է հաղորդագրությունում: Ալիևը նաև կոչ է արել ԵԱՀԿ-ին չեզոք դեր չստանձնել Հայաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակի առնչությամբ։

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Զանգահարեք 1-07 Որքանո՞վ է այս պահին կարևոր Գագիկ Ծառուկյանի աղջիկների առաջ գալը․ հոգեբանի պատասխանը (video) Զգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից Սաշա Կատվալյանը նշանակվել է Գնացեք էդ ջուրը ձեր մամաների վրա լցրեք․ Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ (video) Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանը Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ է հայտնել զոհերի և վիրավորների մասին ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ էշը խոսում ա, առյուծը քմծիծաղ ա տալիս ասում ա՝ էշը էշ եկել ա,էշ էլ գնալու ա. Մուլտի Գրանդի աշխատակից (video) Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է Թվերով ներկայացնում եմ՝ որքան բացառիկ էր առյուծը, որին ոչնչшցրին. Նաիրա Զոհրաբյան (video) Նահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, Հայրենիքի վերածնունդը կապված է նրանց սխրանքի հետ 1 տարեկան երեխան բազմակի վնասվածքներով և սրտի կանգով տեղափոխվել էր հիվանդանոց Թող Նիկոլը գա, իրեն էլ կասեմ՝ գալու եմ ու ճանապարհ փակեմ․ բողոքի ակցիա (video) «Թուրքերին բնորոշ շակալություն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»․ հոգեբան (video) Պայքարի ձևը սա է․ ի՞նչ պետք է շատ արագ կազմակերպի ընդդիմությունը․ Հայկ Նահապետյան (video) Սպասե՛ք, 2 ամսից Անդրանիկ Թևանյանի գործը պայթելու է․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ Ռումբերը նորից պայթում են․ բացառիկ․ ի՞նչ է տեսել Լևոն Զուրաբյանն Իրանում (video) Կառավարությունը թող որոշի, էսքան մարդ առանց աշխատանքի ա մնացել, վաղը ՔԿ ենք գնալու (video) Նիկոլ Փաշինյա՛ն, թույլ տվեք հպարտ քաղաքացու նման քայլենք մեր երկրում․ բողոքի ակցիա (video) էսօր երևի մենակ ինքը պարտքեր չունի․մենք ի՞նչ պետք է անենք․ կոնյակի կոմբինատի աշխատակիցը՝ Փաշինյանին (video) 2000 հոգու սոված ու պարտքերի մեջ եք թողնում․․․ ես հուզմունքս չեմ կարողանում զսպել․ աշխատակից (video) Զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս մտնել կոնյակի-գինու-օղու կոմբինատ․ պետությունն ահռելի վնաս է կրում (video) Մինչև Գագիկ Ծառուկյանին կալանավորելը, 6-7 ավտոյով, ֆորմեքով, մասկեքով էլի եկել ու մտել էին գործարան (video) ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am