Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է մարդատար Газель-ին. կա 7 վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Սարամեջ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Կարեն Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 ԼA 989 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու թիվ 6/1 հասցեի դիմաց դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ՝ 31-ամյա Արման Շմավոնյանի վարած՝ Վանաձոր-Սպիտակ երթուղին սպասարկող Газель մակնիշի 0543 Լ համարանիշի միկրոավտոբուսին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ Վանաձորի բնակիչ, 21-ամյա Գայանե Մելիքսեթյանը, Լոռու մարզի Սարամեջ գյուղի բնակիչ, 58-ամյա Լարիսա Սարգսյանը, Газель-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 58-ամյա Դոնարա Դունամալյանը, 20-ամյա Արմինե Բեգդարյանը, 16-ամյա Լիլիթ Կիրակոսյանը, 48-ամյա Նինել Ֆրանգյանը և 21-ամյա Անժելա Դադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ջրաղացպանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 130 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Ի՞նչ են ասել Իրանի պաշտոնյաները ԹՐԻՊԻ վերաբերյալ․ Զուրաբյանը փակագծեր է բացում (video) Զանգահարեք 1-07 Որքանո՞վ է այս պահին կարևոր Գագիկ Ծառուկյանի աղջիկների առաջ գալը․ հոգեբանի պատասխանը (video) Զգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից Սաշա Կատվալյանը նշանակվել է Գնացեք էդ ջուրը ձեր մամաների վրա լցրեք․ Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ (video) Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանը Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ է հայտնել զոհերի և վիրավորների մասին ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ էշը խոսում ա, առյուծը քմծիծաղ ա տալիս ասում ա՝ էշը էշ եկել ա,էշ էլ գնալու ա. Մուլտի Գրանդի աշխատակից (video) Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է Թվերով ներկայացնում եմ՝ որքան բացառիկ էր առյուծը, որին ոչնչшցրին. Նաիրա Զոհրաբյան (video) Նահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, Հայրենիքի վերածնունդը կապված է նրանց սխրանքի հետ 1 տարեկան երեխան բազմակի վնասվածքներով և սրտի կանգով տեղափոխվել էր հիվանդանոց Թող Նիկոլը գա, իրեն էլ կասեմ՝ գալու եմ ու ճանապարհ փակեմ․ բողոքի ակցիա (video) «Թուրքերին բնորոշ շակալություն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»․ հոգեբան (video) Պայքարի ձևը սա է․ ի՞նչ պետք է շատ արագ կազմակերպի ընդդիմությունը․ Հայկ Նահապետյան (video) Սպասե՛ք, 2 ամսից Անդրանիկ Թևանյանի գործը պայթելու է․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ Ռումբերը նորից պայթում են․ բացառիկ․ ի՞նչ է տեսել Լևոն Զուրաբյանն Իրանում (video) Կառավարությունը թող որոշի, էսքան մարդ առանց աշխատանքի ա մնացել, վաղը ՔԿ ենք գնալու (video) Նիկոլ Փաշինյա՛ն, թույլ տվեք հպարտ քաղաքացու նման քայլենք մեր երկրում․ բողոքի ակցիա (video) էսօր երևի մենակ ինքը պարտքեր չունի․մենք ի՞նչ պետք է անենք․ կոնյակի կոմբինատի աշխատակիցը՝ Փաշինյանին (video) 2000 հոգու սոված ու պարտքերի մեջ եք թողնում․․․ ես հուզմունքս չեմ կարողանում զսպել․ աշխատակից (video) Զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս մտնել կոնյակի-գինու-օղու կոմբինատ․ պետությունն ահռելի վնաս է կրում (video) Մինչև Գագիկ Ծառուկյանին կալանավորելը, 6-7 ավտոյով, ֆորմեքով, մասկեքով էլի եկել ու մտել էին գործարան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am