Ինչպես են գաղտնալսել

Հրապարակ օրաթերթը գրում է. Երեկ փորձեցինք ՀՀԿ-ականներից մեկնաբանություն ստանալ սկանդալային ձայնագրության մասին, սակայն նրանք ձեռնպահ մնացին՝ այդ ծանր գործը թողնելով կուսակցության ռմբարկուների՝ Արմեն Աշոտյանի եւ Էդուարդ Շարմազանովի վրա։ ԲՀԿ-ական պատգամավորները նույնպես գլուխները չդրեցին ցավի տակ, Գեւորգ Պետրոսյանը, Վարդեւան Գրիգորյանը ձայնագրությունը հրապարակվելուց 2 ժամ անց ասում էին, թե ծանոթ չեն։ Ավելի ուշ Պետրոսյանը հայտնեց, թե ձայնագրությունից միանշանակ տպավորություն չի ստացել դատարանների եւ իրավապահ կառույցների ղեկավարների վրա ճնշումների վերաբերյալ. «Ես չեմ կարող ասել, որ միջամտություն եղել է, դա լիարժեք ուսումնասիրություն է պահանջում»։ Էդմոն Մարուքյանն էլ խուսափեց գնահատականներից, չնայած նա Ալեն Սիմոնյանի հետ հետեւում էր Փաշինյանի «լայվին» եւ հընթացս քայլում դեպի «Ելք» խմբակցություն, սակայն մեզ պատասխանեց, որ հանդիպման է եւ ծանոթ չէ ձայնագրությանը։ ԱԺ հայտարարությունների ժամին Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե հաստատվեցին օդում կախված լուրերը, որ վարչապետն անձամբ ուղղորդում եւ համակարգում է քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործերը: Աշոտյանը նշեց, որ իր համար զարմանալի է Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի՝ համատեղ ասուլիսում արված այն հայտարարությանը, որ իրենց խոսակցությունը մասնավոր զրույց է եղել: «Այն, որ դատավորներին զանգում ու ասում են՝ սրան-նրան ձերբակալեք, սրան-նրանը իմ խոսքերը չեն, ու դա ասվում է՝ մասնավոր զրույց է: Այստեղ ՀԱԿ-ի ասած՝ ռեժիմը խուճապի մեջ է: Փորձում են սենսացիաներ բարձրաձայնել, բայց անգամ եթե Քենեդու սպանողի անունը տրվեր, չի ստացվելու թեմայից շեղել։ Այլ հարց է նաեւ, թե որքանով է նախաքննության գաղտնիքը խախտվել»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ վարչապետը դարձել է կոռուպցիայի դրոշակակիրն ու քավորը: ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանն էլ, քննադատելով Փաշինյանի կադրային քաղաքականությունը եւ «մեր դեմ խաղ չկա» թեզը, պատասխան պահանջեց ԱԱԾ պետից․ «Այդ ինչպե՞ս է ստացվել, որ գաղտնալսվել է․․․ Եթե իմ երկրի ԱԱԾ պետը պաշտպանված չէ հեռախոսազրույցը գաղտնալսելուց, ապա էլ ի՞նչ կարելի է ասել մեր՝ քաղաքացիներիս մասին: Նման կադրերով կարո՞ղ ենք հասնել հեղափոխության խնդիրների լուծմանը»:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
«Թուրքերին բնորոշ շակալություն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»․ հոգեբան (video) Պայքարի ձևը սա է․ ի՞նչ պետք է շատ արագ կազմակերպի ընդդիմությունը․ Հայկ Նահապետյան (video) Սպասե՛ք, 2 ամսից Անդրանիկ Թևանյանի գործը պայթելու է․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ Ռումբերը նորից պայթում են․ բացառիկ․ ի՞նչ է տեսել Լևոն Զուրաբյանն Իրանում (video) Կառավարությունը թող որոշի, էսքան մարդ առանց աշխատանքի ա մնացել, վաղը ՔԿ ենք գնալու (video) Նիկոլ Փաշինյա՛ն, թույլ տվեք հպարտ քաղաքացու նման քայլենք մեր երկրում․ բողոքի ակցիա (video) էսօր երևի մենակ ինքը պարտքեր չունի․մենք ի՞նչ պետք է անենք․ կոնյակի կոմբինատի աշխատակիցը՝ Փաշինյանին (video) 2000 հոգու սոված ու պարտքերի մեջ եք թողնում․․․ ես հուզմունքս չեմ կարողանում զսպել․ աշխատակից (video) Զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս մտնել կոնյակի-գինու-օղու կոմբինատ․ պետությունն ահռելի վնաս է կրում (video) Մինչև Գագիկ Ծառուկյանին կալանավորելը, 6-7 ավտոյով, ֆորմեքով, մասկեքով էլի եկել ու մտել էին գործարան (video) ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան (video) Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) Ինչո՞վ ապրենք, ինչո՞վ մեր վարկերը տանենք, փակենք․․․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցների բողոքը (video) Տիկին Ռոզա՛, ձեզ առողջություն, Գագիկ Ծառուկյանն էլ թող շուտ հասնի մեզ․ «Կոնյակի գործարանի» աշխատակից (video) Երևան-Սևան մայրուղին կփակենք, եթե մեզ պատասխան չտան. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Պարզվել է ծառի տապալման հետևանքով մաhացած մոպեդավարի ինքնությունը Ավանդականի փոխարեն 199 միլիոնանոց Վարդավառ. լուծարվել են Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները Սա աբսուրդ է․ Գագիկ Ծառուկյանը մեզ աշխատանքով է ապահովել, էս ի՞նչ եք անում մեզ հետ․ աշխատակից (video) Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ #ՈՒՂԻՂ․ Ալիևը Շուշիում բողոքեց Սամվել Կարապետյանից․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ ամսում երկրորդ անգամ պարգևատրման մասին որոշում է ստորագրել Արաբկիրում հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյա՛ն, այո՛, աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին, մենք էլ ընտանիքներ ունենք․ բողոքի ակցիա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am