Ինչպես կարելի է միջազգային ահաբեկչության նկատմամբ հաղթանակի հասնել
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան միջազգային ահաբեկչության նկատմամբ հաղթանակի պայման է անվանել Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորումը։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։ «Մեզ Սիրիայում անհրաժեշտ է քաղաքական անցում, որպեսզի մենք կարողանանք վստահ լինել, որ մենք բոլորս, բոլոր սիրիացիները համատեղ կարող ենք կենտրոնանալ այն բանի վրա, ինչն իրական վտանգ է հանդիսանում ցանկացած մարդու համար Եվրոպայում, Սիրիայում, աշխարհում, ամենուր»,- ասել է նա՝ մեկնաբանելով Բրյուսելում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունները։ Ավելի վաղ ՄԱԿ-ի ժնևյան շտաբ-բնակարանի աղբյուրը TASS-ին հայտնել էր, որ կազմակերպությունը ահաբեկիչներին թույլ չի տա խաթարել միջսիրիական բանակցությունները, որոնք ընթանում են մարտի 14-ից։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը չի կարող գրոհայիններին թույլ տալ իր պայմանները թելադրել։
