Հայաստանում դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է. Աշոտյան

ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարությունը խորհրդարանում Դեպքի առնչությամբ պետք է ստեղծել ԱԺ Քննիչ հանձնաժողով։ Սիրելի ժողովուրդ, Ամբողջությամբ այլ թեմայի մասին էի ուզում խոսել: Խնդիրները շատ են, բարձրաձայնելու հնարավորությունը՝ քիչ: Բայց այսօրվա սկանդալային ձայնագրությունը փոխեց օրակարգը: Փաստորեն, ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ Հայաստանում դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է, որ կատարում է քաղաքական պատվեր, որ այդ պատվերը կարգավորում և ուղղորդում է վարչապետն անձամբ, որ դատավորներին զանգում են, որ համապատասխան պաշտոնյաները համարում են մասնավոր զրույց, երբ որ խոսում են գործի հանգամանքների կամ «սրան-նրան» բռնելու մասին: «Սրան-նրան» արտահայտությունն իմը չէ, և կարծում եմ, որ մեր գործընկերների ջանքերը թե ասուլիսին, թե այս դահլիճում վկայում են հին՝ ՀԱԿ-ի, այսպես ասած «լևոնական» բանաձևի մասին, որ ռեժիմը խուճապի մեջ է: Իրականությունը փորձում են կոծկել երկու ձևով: Կամ փորձում են սենսացիաներ բարձրաձայնել: Այսօր ՀՔԾ պետը փորձեց սենսացիաներ բարձրաձայնել. անգամ եթե Քենեդու սպանողի անունը տար, մենք այդ թեմայից չենք շեղվելու, չենք մոռանալու: Այլ հարց է, թե ի դեպ, որքանով է խախտվել նախաքննության գաղտնիքը: Կարծում եմ իրավաբանները պետք է զբաղվեն այսօրվա ՀՔԾ պետի հայտարարությունների իրավաչափության հետ: Թեման շեղելու մյուս ձևը՝ կոռուպցիայի դրոշակը բռնելն ու ծածանելն է, դրա քավորն էլ վարչապետն է: Ինչ լինում է, պարոն վարչապետը ասում է՝ մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում: Ի՞նչ կոռուպցիա, տղերք, այդ ձայնագրության մեջ ոչ մի անգամ կոռուպցիա բառը չկա, թալան բառը չկա, մարդասպան բառը չկա, դուք ինչի՞ մասին եք խոսում: Ինչի տեղ եք դրել այս հասարակությանն ու ժողովրդին, որի մի մասը, մեծ մասը դեռ Ձեզ հավատում էր: Ինչպես ռուսն է ասում, շատ ակտուալ է ռուսերեն այսօր, «Мы про Ивана, вы про болвана»: Ասում ենք Մոսկվայի հետ լավ չեք աշխատում, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք Թրամպի հետ հանդիպում չի լինելու, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք Եվրոպական միության հետ չեք կարողանում աշխատել, ասում եք՝ թալանի դեմ ենք պայքարում: Ասում ենք ներդրումները նվազել են, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք սննդամթերքը թանկացել է, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, խաղողի մթերման պրոբլեմ կա, կոռուպցիայի դեմ ենք պայքարում: Սևանի հետ կապված ինչու՞ լուծում չեք գտել, քան մերը, կոռուպցիայի դեմ ենք պայքարում: Առաքելական եկեղեցու դեմ այս արշավն ինչու՞ եք խրախուսում, կոռուպցիայի դեմ ենք պայքարում: Կարծում եմ որ տարածաշրջանային բազմաթիվ մարտահրավերներին դիմագրավելու հետ կապված կոռուպցիոն ռիսկերը բացարձակս կապ չունեն: Դա ուրիշ հարց է ընդհանրապես, թե կոռուպիցայի դեմ դուք ոնց եք պայքարում և ինչպես եք վհուկների որսը վերածել կոռուցպիայի դեմ պայքարի: Դա առանձին թեմա է, մի գեղեցիկ օր դրա մասին մանրամասն, այդ թվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի շրջանակներում մեր Կառավարության ստանձնած պարտավորությունների մասին կխոսեմ: Վերջում մեկ առաջարկություն. Կարծում եմ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պետք է օգտնվեն Սահմանադրության համապատասխան 114 հոդվածից և հրավիրեն հրատապ թեմայով քննարկում այս հարցի առնչությամբ: Կամ 108 հոդվածով ստեղծեն Քննիչ հանձնաժողով և քննարկեն ամեն ինչ, այո՛, ինչպես է ձայնագրվել հարցից սկսած, ինչու իմ երկրի ԱԱԾ ղեկավարը պաշտպանված չէ հարցից սկսած՝ վերջացրած, թե ինչպես է վարչապետը միջամտում քաղաքական աստառով իրավական գործընթացների մեջ:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video) Գնացել ես Խուստուփ, որ ի՞նչ Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video) Մարգարիտա Սիմոնյանը 1 մլն ռուբլի կփոխանցի ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից զոհված փոքրիկի ընտանիքին Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով Գագիկ Ծառուկյանի պաշտպանները կդիմեն այդ կարևոր քայլին․ Էլինար Վարդանյան (video) Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Կանգնած ենք պարոն Ծառուկյանի կողքին․ մինչև վերջ պայքարելու ենք․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) Ինչ եք ուզում․ ի՞նչ է լինելու էս մարդկանց, էս երկրի վիճակը․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am