Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Միքայելյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրությունն ու դրա հրապարակումը (եթե պարզվի, որ իրական է), ուղիղ սպառնալիք է մեր երկրի կայունությանն ու ազգային անվտանգությանը: Ով էլ դա արած լինի, Հայաստանում, թե` դրսում, պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ, իսկ արտաքին տիրույթում` համապատասխան վերաբերմունքի:
Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը անդառնալի իրողություն է, որի հետ վաղ թե ուշ հաշվի են նստելու բոլորը, իսկ մեր ժողովրդի հավաքական կամքի իրացման դեմ դուրս գալու որևէ փորձ դատապարտված է ձախողման:
Դուխով ժողովուրդ ջան...»:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը