«Վենոկներդ» էլ եմ տեսել, «Շարմազանով-42»-ներն էլ, քֆուրներն էլ, էդ չի՞ ձեր մակարդակը

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. – Պարոն Շարմազանով, մինչ Պուտին-Փաշինյան հանդիպումը, Դուք նշում էիք, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում։ Հանդիպումից հետո արդյոք նույն կե՞րպ եք գնահատում, թե կասկածները փարատվեցին։ Արդյոք սա երկու սուվերեն պետությունների ղեկավարների հանդիպո՞ւմ չէր։ – Ոչ միայն կասկածներս չփարատվեցին, այլ Փաշինյանի գնահատականներն էլ, ըստ իս, իրականությունից բավական հեռու են։ Նախ ինչ է նշանակում երկու սուվերեն պետություն։ Այդ ե՞րբ երկու սուվերեն պետությունների հանդիպում չի եղել՝ այդ Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, թե՞ Սերժ Սարգսյանի ժամանակ չի եղել երկու սուվերեն պետությունների հանդիպում։ Ոչ միայն հայ-ռուսական, այլ ընդհանրապես հայ-ամերիկյան, հայ-եվրոպական արտաքին հարաբերությունները հռչակագրային տեքստեր չեն, ցանկությունների հայտարարություններ չեն, դրանք կոնկրետ ռեալ քաղաքականություն են: Չեն կարող երկու ժամվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները կտրուկ փոխվեն: Պարոն Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման սկզբում ասում է, որ, իհարկե, կան հարցեր, Աստված չանի, որ հարցեր չլինեն, հարցերի ու խնդիրների բացակայությունը կնշանակի, որ որևէ հարաբերություն չկա: Հանդիպումից հետո ֆեսյբուքում Փաշինյանը գրում է՝ փայլուն են հարաբերությունները: Հիմա ես հարց եմ տալիս՝ եղբայր, եթե փայլուն են ու որևէ խնդիր չկա, նշանակում է՝ հարաբերություն չկա: Հիմա փայլուն հարաբերություննե՞ր են, թե գոյություն չունեցող հարաբերություններ: Երևի պարոն վարչապետը լավ չի գիտակցում փայլուն բառի արժեքը: Երբ նա ասում է, որ հարաբերությունները փայլուն են, ես՝ որպես ՀՀ քաղաքացի ու քաղաքական գործիչ, պետք է արձանագրեմ հետևյալը. այսօրվանից Ռուսաստանը դադարեցնում է զենք-զինամթերքի մատակարարումը Ադրբեջանին, բայց այդպես չէ, որովհետև Ադրբեջանի հետ կա ստորագրված պայմանագիր, Պուտինն էլ գնում է Բաքու: Երկրորդ՝ «փայլուն»-ը նշանակում է, որ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը որպես դիտորդ փակված է, և այստեղ ևս խնդիրը կա, կամ էլ Հայաստանն է համաձայն դրան, երրորդ՝ կամ Միքայել Հարությունյանը արդեն ձեռնաշղթաներով վերադարձել է Հայաստան ու դատապարտվել է «Մարտի 1»-ի գործով, կամ էլ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ ինքն ու ՀՔԾ-ն սխալ են եղել, երբ հետախուզում են հայտարարել Միքայել Հարությունյանի նկատմամբ: Չորրորդ՝ Յուրի Խաչատուրովը կամ պետք է պաշտոնավարի իր ժամկետի ավարտը, կամ նրանից հետո բացառապես ՀՀ ներկայացուիչը դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, հինգերորդ՝ Լարսում հատուկ անցակետեր են բացվելու ՀՀ քաղաքացիների համար, և առանց որևէ խոչընդոտի մեր քաղաքացիները անցնելու են Լարսով, Լարսում որևէ մեքենա չի կանգնելու և որևէ ռիսկ չի լինելու ապրանքների ներմուծման համար: Հիմա եթե Փաշինյանն ասում է, որ փայլուն են հարաբերությունները, նշանակում է այս բոլոր հարցերը լուծվել են: Եթե չեն լուծվել, նշանակում է փայլուն չէ, ասա՝ դրական դինամիկա կա, զարգացման միտումներ կան:

– Պարոն Շարմազանով, Դուք ավելի հոռետեսական էիք գնահատում իրավիճակը, քան տեսանք իրականում:
– Ես հոռետեսական չեմ գնահատում, իրատեսական եմ գնահատում և կարծում եմ, որ դրանք շատ կոնկրետ են ու հստակ, կտեսնենք: Հիմա կոնկրետ հարց եմ տալիս՝ ղարաբաղյան հարցում ի՞նչ են խոսել: Թիվ մեկ հարցը դա է, բայց ոչ ոք դրանից չի խոսում: Եվ ամենակարևորը. Փաշինյանն այս հանդիպման ժամանակ ցույց տվեց, որ կոմպետենտ չէ: Հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Վարդանյանը կոնկրետ հարց է տալիս, և նորմալ պատասխան չի ստանում: Մարդը ստիպված ասում է՝ սա հանրահավաք չի: Դա վարչապետի պատասխա՞ն է: Փաշինյանը հայտարարում է, որ ոչ ոք փայ չի մտնելու: Էդ ո՞վ է փայ մտել: Ռուբեն Վարդանյանի կամ Սամվել Կարապետյանի կամ Ռուսաստանի որևէ խոշոր հայ ներդրողի գործում Հայաստանից ով է փայ մտել: Որևէ մեկը բողոքե՞լ է, որ փայ են մտել: Դրանք հռչակագրային հայտարարություններ են, որ փայ չեն մտնի: Ռուբեն Վարդանյանն էլ ասաց, որ քեզնից առաջ բոլոր վարչապետներն էլ նույնն են ասել, դու ոչնչով չես տարբերվում քո դեկլարատիվ հայտարարություններով: Կոնկրետ հարց տվեց ու հստակ պատասխան չեղավ։ Ու պարզ դարձավ, որ պարոն Փաշինյանն ունի կոմպետենտության խնդիր։ Անցել էն էդ ժամանակները, Սաշիկի 50 տոկոս, Պողոսի ու Պտրոսի եսիմինչը, մարդը կոնկրետ հարց տվեց ու պատասխան չստացավ։ – Ռուբեն Վարդանյանը խոսեց նաև քաղաքացիական պատերազմի մասին։ Չափազանցված չե՞ն այդ խոսակցությունները։ – Ամենավատ բանն այն է, որ իշխանությանը թվում է, որ իրենից այն կողմ մարդ չկա։ «Սասնա ծռերը» 30 հոգով ամբողջ Հայաստանի կյանքը երկու շաբաթով կաթվածահար էին արել։ «Մեր դեմ խաղ չկա», «սև ու սպիտակ», «պետք լինի, մի հատ էլ հեղափոխություն կանենք» ինքնանպատակ արտահայտությունները տեղին չեն։ Էդ ո՞ր երկրում է իշխանությունը հեղափոխություն արել։ Ի՞նչ պետք է անես։ Կոնկրետ պատգամավորները ոչ մի բանից էլ չեն վախում, «վենոկներդ» էլ եմ տեսել, «Շարմազանով-42»-ներն էլ, քֆուրներն էլ։ էդ չի՞ ձեր քաղաքական մակարդակը։ Դուք բացի քֆուրից, բացի լենտեր դնելուց, բացի հայհոյանքից, բացի պատգամավորների ընտանիքի անդամներին սոցիալական ցանցերում շանտաժի ենթարկելուց ուրիշ ինչ կարող եք անել։ Եթե էդքան ընդունակ եք, խելքներիդ զոռ տվք, ոչ թե հայհոյանքներին: Ես Փաշինյանին խորհուրդ կտամ Յոզեֆ Դոլի հայտարարությունը կարդալ, Եվրոպայի ամենամեծ ժողովրդավարական ընտանիքի ղեկավարին, ԵԺԿ նախագահին: Թող ուշադիր կարդա ու տեսնի, թե որտեղ է ժողովրդավարությունը և պատգամավորներն ինչ իրավունքներ ունեն: Այն մանդատը, որ հիմա ունի, էդ խորհրդարանն է իրեն ընտրել վարչապետ, ու թող Մոսկվայից մատ թափ չտա, թե եթե պետք լինի, մի հատ էլ հեղափոխություն կանենք: Ես էլ ասում եմ՝ պետք լինի, մի անգամ էլ քեզ դեմ կքվեարկենք: Մենք քեզ ընտրել ենք, որ լավ աշխատես, ոչ թե մատ թափ տաս պատգամավորների վրա: 1917 թի՞վն է, Լենինն է, թե Տրոցկին: Ով իր կարծիքը չի կիսում, պետք է հեղափոխություն անի՞: Դու արդեն իշխանություն ես, արդեն ամեն ինչի համար դու ես պատասխանատու: Այստեղ դիկտատուրա չի, որ ով իր կարծիքի հետ համամիտ չէ, հեղափոխություն անի: Ի՞նչ պետք է անես, Մոսկվայից էստեղ պատգամավորներին սպառնո՞ւմ ես: Սպառնացողները տեսել ենք, թե ինչ կարճ քաղաքական կյանք են ունեցել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, թույլ տվեք հպարտ քաղաքացու նման քայլենք մեր երկրում․ բողոքի ակցիա (video) էսօր երևի մենակ ինքը պարտքեր չունի․մենք ի՞նչ պետք է անենք․ կոնյակի կոմբինատի աշխատակիցը՝ Փաշինյանին (video) 2000 հոգու սոված ու պարտքերի մեջ եք թողնում․․․ ես հուզմունքս չեմ կարողանում զսպել․ աշխատակից (video) Զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս մտնել կոնյակի-գինու-օղու կոմբինատ․ պետությունն ահռելի վնաս է կրում (video) Մինչև Գագիկ Ծառուկյանին կալանավորելը, 6-7 ավտոյով, ֆորմեքով, մասկեքով էլի եկել ու մտել էին գործարան (video) ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան (video) Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) Ինչո՞վ ապրենք, ինչո՞վ մեր վարկերը տանենք, փակենք․․․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցների բողոքը (video) Տիկին Ռոզա՛, ձեզ առողջություն, Գագիկ Ծառուկյանն էլ թող շուտ հասնի մեզ․ «Կոնյակի գործարանի» աշխատակից (video) Երևան-Սևան մայրուղին կփակենք, եթե մեզ պատասխան չտան. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Պարզվել է ծառի տապալման հետևանքով մաhացած մոպեդավարի ինքնությունը Ավանդականի փոխարեն 199 միլիոնանոց Վարդավառ. լուծարվել են Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները Սա աբսուրդ է․ Գագիկ Ծառուկյանը մեզ աշխատանքով է ապահովել, էս ի՞նչ եք անում մեզ հետ․ աշխատակից (video) Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ #ՈՒՂԻՂ․ Ալիևը Շուշիում բողոքեց Սամվել Կարապետյանից․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ ամսում երկրորդ անգամ պարգևատրման մասին որոշում է ստորագրել Արաբկիրում հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյա՛ն, այո՛, աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին, մենք էլ ընտանիքներ ունենք․ բողոքի ակցիա (video) Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապա Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին. Հրապարակ Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այդ ո՞ր հայ գործարարն է տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը․ Կարապետյան Գիշերը Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից զոհվել է երեք մարդ, հինգը՝ վիրավորվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am