Դեպքը Ոստան գյուղի գյուղապետարանի շենքում էր կատարվել` սեպտեմբերի 5-ին: Օրը ցերեկով, անհայտ անձը, օգտվելով «Հայփոստ» ՓԲԸ աշխատակցուհու բացակայությունից, կոտրել էր գրասենյակի դռան ապակին, գրասեղանի դարակից փող էր հափշտակել ու քանի որ, մեղմ ասած, անաղմուկ չէր գործել` գյուղապետարանի աշխատակցուհիները նկատել էին նրան, փորձել էին բռնել: Չէր հաջողվել: Փախել էր:
Կատարվածից րոպեներ անց ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց: Արտաքին նկարագիրը մոտավոր արդեն պարզ էր: Դեպքի վայրի զննությունից հետո, ոստիկաններն անհետաձգելի որոնողական աշխատանքներ սկսեցին: Ավելի ուշ քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունը, ամենայն հավանականությամբ, կատարել է Ոստան գյուղի բնակիչ Գրիգոր Գալստյանը:
Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում Գալստյանը կողոպուտ կատարելու կասկածանքով գյուղից բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կողոպուտի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութ՝
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը