Բոլորը չէ, որ հայտնի կլինի հանրությանը. Արծրուն Հովհաննիսյան
«Շանթ» զորավարժությունը կընդգրկի ՀՀ ամբողջ տարածքը և գրեթե բոլոր պետական կառույցները, և պետական համակարգը խաղաղից կբերվի ռազմական վիճակի: Նախատեսված ու անակնկալ գործողությունների միջոցով կփորձարկվի պատերազմական սցենարին պետական համակարգի ունակությունները պատերազմ վարելու հարցում: Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զորքերի համադրման միջոցառումներ կարող են լինել, սակայն դրանք բոլորը չէ, որ հայտնի կլինեն հանրությանը: Արծրուն Հովհաննիսյանի պնդմամբ` փաստացի կփորձարկվի Սահմանադրության փոփոխություններից հետո պետական կառույցների համագործակցությունն ու սուբորդինացիան:
