Նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ հաղորդում ներկայացրած ՀԱԿ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Գևորգյանի դեմ՝ պատիվն արատավորելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Սարգսյանը:
«Տվյալ անձին ո՛չ տեսել եմ, ո՛չ ճանաչում եմ, նույնիսկ հեռախոսով հետը մեկ անգամ չեմ խոսել, գոնե ձայնը լսեմ: Իր մասին լսել եմ ընդամենը «Ավազահատիկի» հայտարարության առնչությամբ, որի մասին խիստ զարմացել եմ, որովհետև ընդհանրապես տեղեկություն չունեմ»,- ասաց Ա.Սարգսյանը:
Նա չբացառեց, որ իրեն ևս կկանչեն հարցաքննության, իրեն կներգավեն քրեական գործում կամ իր դեմ քրգործ կհարուցեն. «Բնականաբար, գործը կարճվելու է, որովհետև ես որևէ կապ չունեմ դրա հետ»:
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը