«Փաշինյանի ճակատագրական սխալը»

Տիգրան Ղզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Փաշինյանի ճակատագրական սխալը. Պուտին-Փաշինյան երրորդ հանդիպումը չորս ամիսների ընթացքում կարող է դառնալ առավել անհաջողն ու ամենածանրը Հայաստանի համար՝ քաղաքական հետեւանքների առումով: Սակայն մինչեւ այդ հետեւանքներն ընդունեն տնտեսական եւ դիվանագիտական տեսքն ու կերպարը, մեր երկիրն արդեն հայտնվել է վերին աստիճանի աննախանձելի վիճակում միջազգային օրենքի եւ պարզ մարդկային բարոյականության տեսակետից, քանի որ Փաշինյանի հայտարարված ՀՀ մասնակցությունը Սիրիայում սկսվող ռուսական «մարդասիրարական գործողություններին» դարձնում է մեզ բոլորիս այսօրվա ամենամռայլ եւ աշխարհի կողմից մերժված դահիճի՝ Պուտինի հանցակիցներ: Թող ոչ ոք չփորձի արդարացնել այս քայլը ՛՛մարդասիրական՛՛ շղարշով, կամ Սիրիայում նախատեսված հայոց բանակի սակրավորների ու բժիշկների խաղաղ առաքելությամբ: Ականազերծե՞լ ենք ուզում սիրիական քաղաքներն ու ճանապարհները՝ եկեք սկսզբից Արցախը ականազերծենք, պարոն վարչապետ: Բժշկական օգնությո՞ւն ենք ուզում ցուցաբերել՝ Վայքի ծննդատանը մահացող մանուկներին կամ Կապանում ու Ալավերդիում թափոններից թունավորվող մարդկանց սկզբից բուժենք: Պատերազմից քանդված տնե՞րն ենք ուզում վերականգնել Սիրիայում՝ սկզբից Գյումրվա «դոմիկների» հազարավոր ընտանիքները եկեք մարդավայել պայմաններով ապահովենք: Եվ ընդհանրապես՝ մի՞թե պարզ չէ, որ «մարդասիրական» բառը զավեշտալի է հնչում, երբ օգտագործվում է պուծինյան բռնապետության կողմից, որը սկզբից օդային ռմբակոծություններով սպանել է հազարավոր սիրիացիների եւ ոչնչացրել նրանց տները, իսկ հիմա ցուցադրական ցինիզմով պատրաստվում է «վերակառուցել» Սիրիան եւ լկտիաբար փող է ակնկալում դրա համար միջազգային ատյաններից: Սիրիայի հայ համայնքի դա՞րդն ենք քաշում: Այդ դարդը պետք է յոթ տարի առաջ քաշեինք, երբ ընկերներիս հետ Երեւանում Սիրիայի դեսպանատան մոտ հակապատերազմական ցույցի ժամանակ, ես անձամբ դիմում ու պահանջում էի ՀՀ ԱԳՆ-ից, եկեղեցուց եւ Սփյուռքի կուսակցություններից՝ օր առաջ կազմակերպել սիրիահայ համայնքի հայրեդարձությունը, ապահով ու արժանապատիվ հեռացումը արդեն ակնհայտ սպառնալիքի տակ հայտնված այդ երկրից: Ի պատասխան մենք լսեցինք միայն «անհիմն խուճապն ու վտանգավոր սադրանքներ տարածելու» մեղադրանքներ: Հաշված ամիսներ անց Կոբանին ու Հալեբը դժոխքի վերածվեցին, սիրիահայ համայքնը կորցրեց ողջ ունեցվածքը, ոմանք նաեւ կյանքը՝ եւ այդ ամենը անհեռատես դեմագոգների եւ ագահ, անպատասխանատու գործիչների պատճառով: Սակայն այն ժամանակ ՀՀ գաղութային իշխանությունը գոնե ձեռնպահ էր մնում ուղիղ մասնակցությունից, սահմանափակվելով ՄԱԿ-ում խայտառակ քվեարկություններով ռսական նախահարձակմանն աջակցելով: Ի՞նչ է պահանջում նման խենթ, ինքնասպան քայլի դիմել հիմա, 2018 թվականին, երբ 2011 կամ անգամ 2015 թթ. համեմատ Ռուսաստանը բոլորի համար ակնհայտ հայտնվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի ուղիղ պատժամիջոցների տակ, բացարձակ քաղաքական, տնտեսական, կրոնական մեկուսացման մեջ…

Երբ սույն տարվա փետվրարի 17-ին, ճակատագրի մռայլ հեգնանքով, ԱՄՆ զինվորականները ջախջախել են ռուս զորամիավորումը հայերիս համար խորհրդանշական Դեր-Զորում, իսկ մի քանի օր առաջ ուղիղ զգուշացրել են Ռուսաստանին, որ ուժով են կասեցնելու եւ խստորեն պատժելու են ռսական պատրաստվող նոր հարձակումը Սիրիայում: Եւ այս պայմաններում ՀՀ նոր իշխանությունը ոչ մի այլ ավելի կարեւոր զբաղմունք չի գտնում քան միջազգային հանցագործ Պուտինին հաճոյանալու համար հայկական զինվորներին ուղարկել Սի՞րիա: Ուրեմն ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային եւ այլ հզոր պետություններին, ինչպես նաեւ իսլամական աշխարհի ճնշող մեծամասնությանն այսպիսի ակնհայտ մարտահրավեր նետելը բխում է ՀՀ պետական, կամ աշխարհասփյուռ հայության ազգային շահերի՞ց: Թե՞ ճիշտ հակառակը՝ դա մեր պետությունն ու ողջ հայությանը դարձնում է քաղաքական ճնշումների եւ հնարավոր ահաբեկչության թիրախ: Ֆրանսիացի հռչակավոր դիվանագետ Թալեյրանը նման դեպքերում ասում էր՝ «Սա ավելի վատ է, քան հանցանք, սա քաղաքական սխալ է»: Ավաղ, մեր երկրում առ այսօր անորոշ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետը, որպեսզի հասարակությունը կարողանար իր վստահված պատգամավորների միջոցով ազդել կառավարության նման որոշումների վրա: Դեռ մի քանի շաբաթ առաջ ես կփորձեի մտահոգությոններս հասցնել ՛՛վերեւներին՛՛ ընկերոջս՝ Արսեն Խարաթյանի օգնությամբ, սակայն նա այլեւս Փաշինյանի խորհրդականը չէ, ասում են թե Մոսկվայի պահանջով: Մնում էր Ֆեյսբուքի թույլ հույսը, որ հորդորները կհասնեն տեղ եւ գոնե պատասխանի կարժանանան: Այսօր մարեց նաեւ այս հույսը՝ վարչապետի որոշումն ընդունված է եւ ոգեւորությամբ գովերգվում է պուծինյան քարոզչության կողմից: Ուրեմն Մոսկվան զինում է Ադրբեջանին, մեր «դաշնակից» Բելառուսն ու Ղազախստանը ամեն ինչում աջակցում են մեր թշնամուն, սակայն Սիրիա նրանցից ոչ մեկը ոչ մի զինվոր չի ուղարկում, թողնելով այդ կասկածելի «պատիվը» Հայաստանին: Լավ, գոնե մեր պատմական ախոյան Թուրքիայից սովորենք՝ նրանք վերջին պահին խոհեմաբար կողմ են քաշվել եւ հակադրվել են ռսական արկածախնդրությանը, ինչպես Երկրորդ աշխարհամարտի վերջում, երբ Թուրքիան «պատերազմ հայտարարեց» արդեն պարտված ֆաշիստական Գերմանիային եւ այդ միջոցով կարողացավ պահպանել իր տարածքներն ու շահերը… Կամ սովորենք ի վերջո, աշխարհի վտարանդի Հյուսիսային Կորեայից՝ այսօր իրենց պետության 70-ամյակին նվիրված ռազմական շքերթին նրանք խոհեմաբար դուրս չեն հանել ոչ մի հրթիռ՝ ցուցադրելու համար ԱՄՆ հետ հարաբերությունները լավացնելու ցանկությունը… Ես կարծում եմ, որ սա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ եւ ճակատագրական սխալն է անցած ամիսների ընթացքում: Սա առավել լուրջ եւ վտանգավոր սխալ է քան ցանկացած կադրային կամ տնտեսական վրիպում: Այս որոշումով Փաշինյանը կամա թե ակամա հակադրում է Հայաստանը ողջ քաղաքակիրթ աշխարհին եւ ծանր վնաս է պատճառում մեր գերագույն պետական եւ ազգային շահերին: Այս պահից ի վեր ես համարում եմ ինձ քաղաքական ընդդիմություն նրա արտաքին քաղաքականությանը եւ ձգտելու եմ տեղ զբաղեցնել ապագա հայոց խորհրդարանում՝ ձայնս, կարծիքս, իմ նման մտածող մարդկանց շահերն ու համոզմունքները պաշտպանելու համար»:

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, թույլ տվեք հպարտ քաղաքացու նման քայլենք մեր երկրում․ բողոքի ակցիա (video) էսօր երևի մենակ ինքը պարտքեր չունի․մենք ի՞նչ պետք է անենք․ կոնյակի կոմբինատի աշխատակիցը՝ Փաշինյանին (video) 2000 հոգու սոված ու պարտքերի մեջ եք թողնում․․․ ես հուզմունքս չեմ կարողանում զսպել․ աշխատակից (video) Զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս մտնել կոնյակի-գինու-օղու կոմբինատ․ պետությունն ահռելի վնաս է կրում (video) Մինչև Գագիկ Ծառուկյանին կալանավորելը, 6-7 ավտոյով, ֆորմեքով, մասկեքով էլի եկել ու մտել էին գործարան (video) ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան (video) Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) Ինչո՞վ ապրենք, ինչո՞վ մեր վարկերը տանենք, փակենք․․․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցների բողոքը (video) Տիկին Ռոզա՛, ձեզ առողջություն, Գագիկ Ծառուկյանն էլ թող շուտ հասնի մեզ․ «Կոնյակի գործարանի» աշխատակից (video) Երևան-Սևան մայրուղին կփակենք, եթե մեզ պատասխան չտան. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Պարզվել է ծառի տապալման հետևանքով մաhացած մոպեդավարի ինքնությունը Ավանդականի փոխարեն 199 միլիոնանոց Վարդավառ. լուծարվել են Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները Սա աբսուրդ է․ Գագիկ Ծառուկյանը մեզ աշխատանքով է ապահովել, էս ի՞նչ եք անում մեզ հետ․ աշխատակից (video) Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ #ՈՒՂԻՂ․ Ալիևը Շուշիում բողոքեց Սամվել Կարապետյանից․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ ամսում երկրորդ անգամ պարգևատրման մասին որոշում է ստորագրել Արաբկիրում հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյա՛ն, այո՛, աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին, մենք էլ ընտանիքներ ունենք․ բողոքի ակցիա (video) Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապա Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին. Հրապարակ Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այդ ո՞ր հայ գործարարն է տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը․ Կարապետյան Գիշերը Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից զոհվել է երեք մարդ, հինգը՝ վիրավորվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am