Արտակարգ դեպք Երևանում. «Հրազդան» մարզադաշտի մոտ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, հնչել են կրակոցներ, կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատռած-ծակած վերք՝ աջից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բունիաթյանի և ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Թորոսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Հրազդան» մարզադաշտի մոտից։ Ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիճաբանությանը մասնակցել են 20-ից ավելի երիտասարդներ, որտեղ էլ տեղի է ունեցել ծեծկռտուք ու հնչել են կրակոցներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 2 հատ փամփուշտ, 1 հատ կրակված պարկուճ և արնանման հետքեր։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 107 անգամ
Լրահոս
էսօր երևի մենակ ինքը պարտքեր չունի․մենք ի՞նչ պետք է անենք․ կոնյակի կոմբինատի աշխատակիցը՝ Փաշինյանին (video) 2000 հոգու սոված ու պարտքերի մեջ եք թողնում․․․ ես հուզմունքս չեմ կարողանում զսպել․ աշխատակից (video) Զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս մտնել կոնյակի-գինու-օղու կոմբինատ․ պետությունն ահռելի վնաս է կրում (video) Մինչև Գագիկ Ծառուկյանին կալանավորելը, 6-7 ավտոյով, ֆորմեքով, մասկեքով էլի եկել ու մտել էին գործարան (video) ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան (video) Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) Ինչո՞վ ապրենք, ինչո՞վ մեր վարկերը տանենք, փակենք․․․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցների բողոքը (video) Տիկին Ռոզա՛, ձեզ առողջություն, Գագիկ Ծառուկյանն էլ թող շուտ հասնի մեզ․ «Կոնյակի գործարանի» աշխատակից (video) Երևան-Սևան մայրուղին կփակենք, եթե մեզ պատասխան չտան. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Պարզվել է ծառի տապալման հետևանքով մաhացած մոպեդավարի ինքնությունը Ավանդականի փոխարեն 199 միլիոնանոց Վարդավառ. լուծարվել են Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները Սա աբսուրդ է․ Գագիկ Ծառուկյանը մեզ աշխատանքով է ապահովել, էս ի՞նչ եք անում մեզ հետ․ աշխատակից (video) Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ #ՈՒՂԻՂ․ Ալիևը Շուշիում բողոքեց Սամվել Կարապետյանից․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ ամսում երկրորդ անգամ պարգևատրման մասին որոշում է ստորագրել Արաբկիրում հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյա՛ն, այո՛, աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին, մենք էլ ընտանիքներ ունենք․ բողոքի ակցիա (video) Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապա Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին. Հրապարակ Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այդ ո՞ր հայ գործարարն է տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը․ Կարապետյան Գիշերը Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից զոհվել է երեք մարդ, հինգը՝ վիրավորվել Հազարավոր մարդիկ Նիկոլի ճղճիմ վրեժի զոհ են դարձել․ Արթուր Խաչատրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am