Լրագրում տպագրված նախորդ հոդվածիս հետ կապված https://www.lragir.am/2018/09/05/376438/ ֆեյսբուք համացանցում իմ հասցեին հայտնվեցին բազմաթիվ հերյուրանքներ ու հայհոյանքներ, մասնավորապես հրապարակվեց իմ լուսանկարը, ճակատիս դաջված ԿԳԲ, տակն էլ գրված –
ՀեղափոխությունSeptember 5 at 3:03 PM գՀոդվածագիր Արա Հարությունյաը, ռուսական ԿԳԲ-ին ենթակա ազդեցության գործակալ է, ով այդ կառույցի պատվերով ու հրահանգով, նաև ծառայում է թուրքերին ու ազերիներին: Ապացույցը նա է, որ այս տականքը տարիներ շարունակ ԿԳԲ-ի պատվերով հայրենասերներին վարկաբեկող ու զրպարտող հոդվածներ է գրում, իսկ նման բան միայն կարող է անել ռուսական ԿԳԲ-ի գործակալը՝ լինի գիտնական, լրագրող թե գյուղապետ:Տարածեք, թող Ժողովուրդը իմանա իր ներքին թշնամիներին:
Այդ գրառումը տարածվեց հարյուրավոր օգտատետերերի կողմից, ես ինքս բազմաթիվ անձնական նամակներ ստացա շանտաժող տեքստերով ու հայհոյանքներով։
Ես սա որակում եմ որպես մեծամաշտաբ ահաբեկչություն իմ հասցեին։
Ես հաճախ հանդես եմ գալիս Լրագրում վերլուծական նյութերով, որոնք որոշ խելագարների դուրը չի գալիս։ Բայց որ նման շանտաժ լինի իմ հասցեին, ես չէի սպասում։
Սույնով ես հրապարակավ պահանջում եմ ԱԱԾ պետ պրն Վանեցյանից, որպեսզի գոնե միայն իմ մասով լյուստրացիա իրագործվի՝ արխիվներում ու ներկա բոլոր փաստաթղթերում ստուգվի, թե արդյոք ես կյանքում երբևէ ու որևէ առնչություն ունեցել եմ թե կգբ-ի ու թե կոմունիստական կուսակցության հետ և հրապարակվեն այդ արդյունքները։
Արատավորված է իմ՝ գիտնականիս, քաղաքացուս, Ջորջ Վաշինգտոն Համալսարանի adjunct պրոֆեսորի արժանապատվությունը։
Ես չգիտեմ, թե ինչ հնարավորություններ ու ցանկություն ունի ինձ վիրավորողներին պատժելու հարցում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, բայց կարծում եմ, որ արխիվները ստուգելով իմ խնդրանքը կատարելը ծանր գործ չէ։ Ես պատրաստ եմ վճարելու փնտրտուքի վրա ծախսված ժամանակի և ջանքերի ծախսերը։
Հարգանքով՝ հանդեպ նորմալը հարգող հայ հասարակությունն և հուսով, որ ԱԱԾ պետը կկատարի իմ խնդրանքը։
Արա Հարությունյան
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը