Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո կրկին պատարագ է մատուցվում
Սեպտեմբերի 9-ին Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո Խաչվերացի տոնից մեկ շաբաթ առաջ կրկին պատարագ է մատուցվում, հայտնում է Ermenihaber-ը: Պատարագին մասնակցում են Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը: Նշենք, որ եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերանորոգվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի: Սակայն վերջին երեք տարիներին պատարագներ չէին անցկացվում տարածաշրջանում թուրք-քրդական բախումների պատճառով։
