Տղամարդը կառավարության շենքի առջև ինքնահրկիզման փորձ է արել. նրան այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել
Երևանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել: Բարեբախտաբար, քաղաքացիներն արագ նկատել են եւ հանգցրել կրակը, սակայն քաղաքացին դեմքի եւ մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունն ու արարքի դրդապատճառները:
