«Հարստացե՛ք ու հարստացրե՛ք». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովին։ Վարչապետի խոսքով` ժամանակակից աշխարհում արդյունավետ չէ այն բանաձևը, թե կառավարությունը պետք է աշխատատեղեր ստեղծի։ Այն պետք է դիմի բիզնեսմեններին ու թույլ տա, որ նրանք պրոֆեսիոնալ ձևով անեն դա։ Ամենաբարձր գնահատվողը պետք է լինեն այն մարդիկ, որոնք երկրի համար հարստություն են ստեղծում ու աշխատատեղեր բացում`միաժամանակ հարստանալով։ Պետական եկամուտների աճը կախված է գործարարների ակտիվությունից, և այսօր ընդգծվում է հենց այդ սկզբունքը, ասել է վարչապետը։ «Հարստացե՛ք ու հարստացրե՛ք Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի քաղաքացուն, հզորացրե՛ք Հայաստանը»,-գործարարներին կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանը։
