«Զադնի» են դրել

Ընտրակեղծարարության դեմ կառավարության առաջարկած «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը Ազգային ժողովում հետաքրքրական ընթացք ստացավ։ Մեկ օր առաջ հանձնաժողովի ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական պատգամավորները բզկտեցին կառավարությանը ներկայացրած «փնթի» եւ իրավական ձեւակերպումներից հեռու նախագծի համար, որը, ըստ նրանց, պատուհաս է դառնալու շարքային քաղաքացիների համար, որովհետեւ ընտրակաշառք վերցնելու խոստում տալն արդեն համարվում է քրեորեն պատժելի արարք, բայց ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ու որոշ պատգամավորներ գործընկերներին բերեցին բովանդակային դաշտ՝ հասկացնելով, որ նախագծի էությունը ոչ թե որոշ բառերն են, այլ բովանդակությունը։ Ալեն Սիմոնյանը դահլիճում նստած գրեթե բոլոր պատգամավորներին մեղադրանք ներկայացրեց՝ ասելով, որ մի քանի բացառությամբ բոլորի համար էլ բաժանվել է ընտրակաշառք։ «Հրազդանի դեպքերի նկարահանման մասնակից եմ ես եղել, այնտեղ եմ եղել, ապրիլյան պատերազմի օրերն էր, ՀՀԿ թեկնածուի համար գյուղապետարաններում ու քաղաքապետարանում փող էին բաժանում: Գնացել անձամբ եմ տեսել այդ ամենը: Մի սենյակում իբր մեր զինվորների համար օգնություն էին բաժանում, մյուս սենյակում՝ ընտրակաշառք էին բաժանում»,- պատմեց նա։ «Ելքի» պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ նախագծի զեկուցող արդարադատության փոխնախարարից փորձեց պարզել՝ ի վերջո ընտրակաշառքի հարցում առաջա՞րկն է ծնում պահանջարկ, թե՞ պահանջարկն է ծնում առաջարկ, որտեղի՞ց է գալիս մեղավորությունը, ժողովո՞ւրդն է մեղավոր, ասում է՝ մեզ ընտրակաշառք տվեք, թե չէ օլիգարխներին, քաղաքական գործիչներին կքառատե՞նք, որ մեզ  ընտրակաշառք չտաք, թե՞ մեղավոր են քաղաքական, տնտեսական շահեր ունեցող էլիտայի ներկայացուցիչները: Կոնջորյանին զարմացրել էր, որ պատգամավորները ավելի շատ քննարկում էին ոչ թե այդ վերնախավի մեղավորությունը, այլ՝ քաղաքացիների, որ եթե անհաջող ժպտաց, նշանակում է՝ կաշառք է վերցրել. «Ժողովուրդ ջան, եթե մարդը ընտրակաշառք չի վերցնում, որպես կանոն, նրան չեն էլ առաջարկում: Եթե մարդը երկու անգամ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չի վերցրել, նրա տուն ընտրակաշառք բաժանողը չի էլ մտնում: Թաղային տասովշիկները գիտեն, թե ում տուն պիտի մտնեն ու ում դուռը պիտի թակեն»: Հատկապես ուշագրավ էր ԲՀԿ-ականների պահվածքը, նրանք «զադնի» էին դրել ու երկու ձեռքով աջակցում էին նախագիծը։ Թեպետ մեկ օր առաջ նրանց կուսակից Գեւորգ Պետրոսյանը նախագծի քննարկումը հասցրել էր հեգնանքի մակարդակի, վերջում հորդորեց գործընկերներին ձեռնպահ քվեարկել, իսկ ահա ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանը մի քանի անգամ շեշտեց, որ պետք է երկու ձեռքով պաշտպանել նախագիծը։ Հավանաբար Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել գործընկերների՝ իրենց դեմ արշավը եւ փորձել էր շտկել իրավիճակը․«Ես տեսել եմ, թե ինչպես է տարիներ շարունակ մեր երկրում այլանդակվել ընտրությունը: Ես տեսել եմ, թե ինչպես տարիներ շարունակ մեր քաղաքացին ընտրել է մեկին, բայց ընտրությունների արդյունքում ձեւակերպվել է մեկ այլ հաղթող»:  Նրա գնահատմամբ Հայաստանում ոսկերչական հմտություններով է ընտրակաշառք բաժանվում. «Սանկցիաները միգուցե որոշ առումներով խիստ են, քան, օրինակ, Ֆրանսիայի Քրեական օրենսգրքում: Բայց ես կարող եմ նաեւ երկար տարիներ որպես լրագրող ասել, թե ինչ է կատարվում ընտրողի քվեի հետ: Ընտրողը հույսը կորցնելով, որ իր ձայնը կրող է տեղ հասնել, հուսահատությունից դառնում է ընտրակեղծարարության գործիք, ընտրակեղծարարության սուբյեկտ, մենք ստիպված ենք գնալ այս սանկցիաների ճանապարհով»: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը եւ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության նախագծին, բայց հարց ունի արդարադատության փոխնախարարին. «Վստա՞հ ենք, որ սրանով մենք լուծելու ենք ստրկամիտ այն պաշտոնյաների հարցը, որոնցից մեկը երեկ ինձ ասում էր՝ դե գիտես, հրահանգի ենք սպասում: Հրահանգ դեռ չենք ստացել, թե ինչ ենք անելու եւ թեկնածուներից ում ենք պաշտպանելու Երեւանի ավագանու ընտրություններում: Միգուցե դուք ունեք լիազորություն այս բարձր ամբիոնից նման ստրկամիտների, որոնք, չեն փոխվելու, որովհետեւ ամբողջ կյանքում էդ մարդիկ ստրուկ են եղել, ամբողջ կյանքում աշխատել են՝ կառավարությունից կամ նախագահականից եկած զանգով, որ իրենց հրահանգեն: Ես հիմա չեմ հնչեցնում այդ բարձր պաշտոնյայի անունը»: Զոհրաբյանի խոսքով՝ մարդիկ մտածում են, որ ինչ տեղի է ունեցել, բլեֆ է եւ պատեհ պահի իրենց զանգելու են եւ հրահանգելու են ինչ անել: «Եթե ունեք այդ լիազորությունը հայտարարելու, որ հրահանգ չի լինելու, պաշտոնյաներ, բուհերի ռեկտորներ, մտածեք ազատ, մարդի՛կ, աշխատեք ազատ, ընտրեք ում ուզում եք, քվեարկեք ում ուզում եք, եթե փոխվի մեր ներքին մենթալիտետային աղճատումները, մենք գուցե արդյունքի հասնենք: Եթե ոչ, շատ դեպքերում անգամ մահապատիժը չի օգնելու»: Մեղմացել էին նաեւ ՀՀԿ-ականները։ Էդուարդ Շարմազանովը նախ խնդրեց, ապա պահանջեց, որ այսուհետ օրինագծեր չբերվեն ԱԺ, որոնք քաղաքական շահ են հետապնդում։ Նա իր համաձայնությունը հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հետ, թե օրենքը պետք է բացառի վհուկների որսը. «Ժողովրդավարությունը հուշում է, որ օրենսդրությունը ոչ թե պետք է խստացվի, այլ ապաքրեականացվի: Մարդկանց բռնելու մոլուցքից դուրս եկեք: Կա նաև հանրային իրազեկման խնդիր՝ մի քանի օրում 3 մլն բնակչությանը ո՞նց եք իրազեկելու»: «Մենք ձեր կցորդը չենք, կներեք, գնացեք այս օրենքը նորմալ նայեք»,- կառավարությանն ուղղեց իր խոսքը Շարմազանովը, սակայն դա չխանգարեց, որ ինքն անձամբ եւ ՀՀԿ-ն կողմ քվեարկի նախագծին։ Անի Սահակյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am