Ինչ է անցումային արդարադատությունը. բացատրում է Փաշինյանը
Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անցումային արդարադատությունը ոչ թե հակաօրինական կամ օրենքից դուրս գործիք է, այլ դա կարող է տեղի ունենալ միայն օրենքով սահմանված ձեւով եւ Սահմանադրության շրջանակներում եւ դա միջազգայնորեն ընդունված երեւույթ է: «Ես հանրահավաքում էլ օրինակը բերեցի, որ կոնկրետ մի անձի հաշվեհամարներից միայն մեկում կա 30 մլն դոլար: Գործող օրենսդրությամբ շատ դժվար է քննություն անել ու մարդուն հարցնել, թե ձեզ որտեղից այդ 30 մլն դոլարը: Որովհետեւ նա կասի՝ իսկ քե՞զ ինչ՝ որտեղից: բայց մենք գիտենք, թե որտեղից է: Ու այդ մարդը բիզնեսմեն չի: Հենց անցումային արդարադությունը հետեւյալն է. որ ոչ թե մենք ստեղծենք հնարավորություն, բոլորի հետեւից գնանք, ասենք՝ քեզ որտեղի՞ց, այդ օրենքով դնենք որոշակի տարբերակում, որ այն դեպքերում, երբ դրանք ակնհայտորեն բիզնես ծագում չունեն, մենք գոնե հնարավորություն ունենանք հարցնել, թե որտեղից այդ փողը»,-ասաց վարչապետը: Նա հավաստիացրեց, որ սեփականության վերաբաշխում չի լինելու, բայց չի բացառում, որ կոռուպցիոն դեպք լինի, որ մի բարձրաստիճան պաշտոնյան տասնյակ միլիոնների ունեցվածք ու ակտիվներ ունի, եւ օրենքով սահմանված կարգով այդ ակտիվները վերադարձվի Հայաստանին:
