Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ. Փաշինյան
Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»:
