Վստահ եմ, որ այդ հարցերը կլուծվեն. Մոսկվայում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: «Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Երևի թե կարիք չկա առանձնապես խորանալու մեր հարաբերությունների բնույթի մեջ. դրանք լրիվ առանձնահատուկ բնույթ են կրում: Եվ դա դրսևորվել է դարերի ընթացքում, այլ ոչ միայն մեր և ձեր համատեղ աշխատանքի ընթացքում: Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը: Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն      է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության տնտեսական գործընկերների շարքում: Մենք ամենախոշոր ներդրողն ենք Հայաստանի տնտեսությունում, և կարող ենք ասել, որ այս իմաստով հարաբերությունները բավական դիվերսիֆիկացված են: Դա էներգետիկայի ոլորտն է, այդ թվում` ածխաջրածնային էներգետիկան, գազի մատակարարումը, ընդ որում` ամենացածր գնով, որով «Գազպրոմն» աշխարհում գազ է վաճառում`  150 դոլար 1000 խմ դիմաց,  ատոմային էներգետիկան, ջերմային էներգետիկան: Մենք զարգացնում ենք հարաբերությունները և մետաղագործական արդյունաբերությունում, ընդ որում`  տարբեր ուղղություններով, և մեքենաշինության ոլորտում: Մի խոսքով` մենք քննարկելու հարցեր ունենք: Հատկապես ուրախալի է, որ նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճն արդեն կազմել է 22.2 տոկոս, այսինքն` եթե այսպես շարունակվի, մենք կգերազանցենք  նախորդ տարվա ցուցանիշները: Մեր համագործակցության ծավալը մեծ է: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել` քննարկելու մեր ընթացիկ փոխգործակցությունը և զարգացման միջնաժամկետ հեռանկարները»,- նշել է Վլադիմիր Պուտինը: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, նախ և առաջ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Մոսկվայի օրվա առթիվ: Ես արդեն զգացի, որ մեծ տոն է սպասվում, և ուրախ եմ, որ հենց այսպիսի մթնոլորտում եմ այցելել Մոսկվա: Շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, ընդ որում` վերջին 4 ամսվա ընթացքում արդեն 3-րդ հանդիպման համար: Կարծում եմ, որ այսպիսի պարբերականությունն ընդգծում է մեր հարաբերությունների հատուկ բնույթը և, թույլ տվեք ասել, նաև մեր անձնական հարաբերությունների հատուկ բնույթը:  Ցանկանում եմ ընդգծել, որ ի հեճուկս որոշակի հոռետեսության, որ այսօր գոյություն ունի և հայաստանյան, և ռուսաստանյան լրատվական տիրույթում և սոցիալական ցանցերում, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ, շատ բնական, և գլխավոր խնդիրը, որը պետք է փորձենք լուծել, մեր հարաբերությունների զարգացման համար առկա ողջ ներուժի բացահայտումն է: Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում չկան հարցեր. Աստված հեռու պահի այդպիսի իրավիճակից, երբ հարաբերություններում չկան հարցեր, քանի որ դա կնշանակեր, որ հարաբերություն ընդհանրապես գոյություն չունի: Վստահորեն կարող եմ ասել, որ մեր հարաբերությունններում չկան անլուծելի հարցեր, և մենք այսօր կքննարկենք հարցերի շատ լայն շրջանակ: Վստահ եմ, որ  այդ հարցերը կլուծվեն` մեր դաշնակցային հարաբերությունների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների սուվերենության նկատմամբ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա: Շատ ուրախ եմ, որ ռուսաստանյան ներկայացուցիները, ամեն անգամ խոսելով մեր հարաբերությունների մասին, ընդգծում են նաև այս առանցքային հարցերը: Կարծում եմ` գլխավոր խնդիրն իսկապես մեր հարաբերություններում առկա ողջ ներուժի բացահայտումն է: Մենք, իհարկե, ունենք փայլուն հարաբերություններ, բայց, կարծում եմ, պետք չէ դրա վրա կանգ առնել. հատկապես մեծ ներուժ ունենք քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում և ընդհանրապես հումանիտար կապերի ամրապնդման առումով: Իհարկե, մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ և սերտացմամբ. նկատի ունեմ ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև համագործակցությունը և Եվրասիական տնտեսական միության, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, և ընդհանրապես մյուս ոլորտներում: Դուք, իհարկե, իրավացի եք. մեր ապրանքաշրջանառության աճն այս տարի կազմել է ավելի քան 20 տոկոս, և դա շատ լավ նորություն է: Կարծում եմ` մեր հարաբերություններում լավ նորություններ շատ կան. միայն պետք է ընդգծել և որոշումներ ընդունել որոշ ուղղություններով, և, իհարկե, պետք է մտածել` ի՞նչ անել, որպեսզի մեր հարաբերությունները հետագայում էլ ավելի դինամիկ զարգանան: Եվս մեկ անգամ շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Վստահ եմ, որ կկարողանանք պահպանել այս պարբերականությունը, որովհետև ինձ համար հաճելի է շփվել Ձեզ հետ ոչ միայն միջպետական, այլև անձնական մակարդակում: Կարծում եմ` մեզ լավ զրույց է սպասվում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Տիկին Ռոզա՛, ձեզ առողջություն, Գագիկ Ծառուկյանն էլ թող շուտ հասնի մեզ․ «Կոնյակի գործարանի» աշխատակից (video) Երևան-Սևան մայրուղին կփակենք, եթե մեզ պատասխան չտան. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Պարզվել է ծառի տապալման հետևանքով մաhացած մոպեդավարի ինքնությունը Ավանդականի փոխարեն 199 միլիոնանոց Վարդավառ. լուծարվել են Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները Սա աբսուրդ է․ Գագիկ Ծառուկյանը մեզ աշխատանքով է ապահովել, էս ի՞նչ եք անում մեզ հետ․ աշխատակից (video) Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ #ՈՒՂԻՂ․ Ալիևը Շուշիում բողոքեց Սամվել Կարապետյանից․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ ամսում երկրորդ անգամ պարգևատրման մասին որոշում է ստորագրել Արաբկիրում հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյա՛ն, այո՛, աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին, մենք էլ ընտանիքներ ունենք․ բողոքի ակցիա (video) Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապա Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին. Հրապարակ Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այդ ո՞ր հայ գործարարն է տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը․ Կարապետյան Գիշերը Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից զոհվել է երեք մարդ, հինգը՝ վիրավորվել Հազարավոր մարդիկ Նիկոլի ճղճիմ վրեժի զոհ են դարձել․ Արթուր Խաչատրյան (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Օլիմպավան» հաճախող շատ երեխաներ բժշկի ցուցումներով են․․․ էս ի՞նչ եք անում (video) Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա «Եռաբլուր»-ի դիմաց բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ 1700 տոննա տաք ջուրը նեխելու է, պոմպերն ավերվելու են, մի՛ փչացրեք եղածը.«Օլիմպավանի» համասեփականատեր (video) Ուրբաթ օրը հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am