«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը պե՞տք է պատասխանատվություն կրի Մարտի 1-ի գործով, թե՞ ոչ, ասաց, որ չգիտի՝ իրավական առումով իր մասնակցության աստիճանը ինչ է:
«Ավելի մեծ վտանգ եմ տեսնում. ոչ Քոչարյանն է բան, ոչ Փաշինյանը, այլ ռուսներն են ավելի մեծ, վտանգավոր խաղ սկսել։ Նիկոլին ասում են՝ հա, բա ո՞նց, գնա արդարություն վերականգնի, մեղք է այդ հայ ժողովուրդը, Նիկոլն էլ օգոստոսի 17-ին դա ասաց։ Ես վաղուց էի ասում՝ Նիկոլին բերելու են փուռը տան, որ ապացուցեն, թե ռուսները որևէ կապ չունեն, նախորդներն են արել, ու Նիկոլը դա օգոստոսի 17-ին ասաց։
Ռուսները ծրագիր ունեն, մի կողմից՝ տարածում են, թե կոնֆլիկտի մեջ է ռուսների հետ, մյուս կողմից՝ փափուկ բարձ են դնում գլխի տակ։ Երբ Էրդողանի հետ գործարքի գնան Ղարաբաղի հարցում, Նիկոլին «ժերտվա» կտան, Քոչարյանին կբերեն իշխանության, իբր կկանխեն։ Հետո, երբ ժողովուրդը կասի՝ ռուսը չէր, որ ծախեց մեր հողերը, կասեն՝ ի՞նչ ռուս, «Սորոսի» կողմից հեղափոխությամբ եկած Նիկոլն էր, ռուսների հետ թարսվեց, դրա համար այդպես արեցին, հիմա լավ էր, Քոչարյանը եկավ՝ փրկեց։ Սրա համար ոչ Քոչարյանն է մեղավոր, ոչ Նիկոլը, այլ հայ ժողովուրդը՝ իր մտածելակերպով, հայ ժողովրդի ազգային էլիտան է մեղավոր»։
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը