Երեկ մամուլում լուրեր էին տարաշվել, թե վարչապետի կինը շատ արագ տեղավորվել է արարողակարգային պաշտոնական արտոնությունների դաշտում: «Բոլորովին վերջերս ասում են, մի քանի թիկնապահների ուղեկցությամբ եղել է Փարիզում: «Չի խորշել» հանրահայտ փարիզյան շոփինգից, այցից պաշտոնական մանրամասներ չկան, սակայն վերջինիս դրես կոդից «շոփինգային» մանրամասներն աչք են շոյում:Ֆրանսիական կողմի հավաստմամբ, հայկական կողմը խնդրել է թիկնապահների համար զենք կրելու հատուկ թույլտվություն, ինչը զարմանք է հարուցել, որովհետև անհասկանի է, թե Փարիզի փողոցներում, խանութներում և ռեստորաններում ինչից և ումից պիտի պաշտպանեին վարչապետի տիկնոջը մինչև ատամները զինված թիկնապահները»:
Անդրադառնալով այս հրապարակմանը Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ թերթերից մեկը լուր էր հրապարակել Փարիզում իմ կատարած գնումների մասին: Լուրն արտատպել էին հայաստանյան գրեթե բոլոր կայքերը, իսկ շատերի մոտ այն օրվա ամենաընթերցված լուրն էր դարձել: Սա նշանակում է, որ հանրությանն իսկապես հետաքրքրում է, թե ինչ գնումներ եմ արել Փարիզում: Ու որպեսզի դա չմնա մարդկանց երևակայության տիրույթում, սիրով ներկայացնում եմ, թե ինչ եմ գնել Փարիզում (լուսանկարում): Ի դեպ, Փարիզ մեկնելիս ունեցել եմ 300 եվրո, որից ծախսել եմ 100-ը: Բոլորը միասին գնել եմ նվերներ Մարիամի, Շուշանի ու Արփիի համար. սպորտային կոշիկ՝ Մարիամին, պայուսակ` Շուշանին և նկարում պատկերված մնացածը՝ Արփիին: Շուշանի ու Արփիի նվերնների ծախսը «իր վրա վերցրեց» Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, այնպես որ ես անձամբ Փարիզում գնել եմ մեկ զույգ սպորտային կոշիկ: Այսքանը:
Փարիզում իմ շոփինգի ընթացքում ինձ ուղեկցել են դեսպանը, դեսպանատան վարորդը և ինձ հետ մեկնած անվտանգության աշխատակիցները (անվտանգություն ապահովող անձանց խնդիրը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ)»:
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը