Ռուսաստանում էլ են անհանգիստ. Կոշտ ու սուր խոսակցություն են սպասում

Ռուս մեկնաբանների, փորձագետների ուշադրությունը ևս սևեռված է երկու օրից կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպմանը: Ուշագրավ շեշտադրումներով մեկնաբանություններ են հնչում ռուսաստանցի փորձագետների շրջանում: Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը «168 ժամի» հետ զրույցում նշում է, որ վստահ է Մոսկվայում կքննարկվի երկրորդ նախագահի հարցը։ «Գուցե Մոսկվայի համար կան կարմիր գծեր Մարտի 1-ի բացահայտման հարցում, կան որոշ նուրբ հարցեր, որոնք պետք է շրջանցել։ Ուստի, կարծում եմ, որ Մոսկվան միգուցե խնդրի հայկական կողմին որոշ դրվագներում ավելի զուսպ լինել։ Բայց չի պահանջելու փակել բացահայտման գործընթացը։ Չեմ կարծում, որ Մոսկվան լուրջ ճնշումներ է կիրառելու Փաշինյանի նկատմամբ, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցողից լուրջ վտանգներ չի զգում և լրջորեն անհանգստացած չէ։ Եթե Հայաստանը փորձի փոխել հայ- ռուսական հարաբերությունների ավանդական ընթացքը, ապա դա ոչ վաղվա, ո՛չ էլ մյուս օրվա հարց է. դրա համար երկար ժամանակ է հարկավոր։ Սա հաշվի առնելով Մոսկվան բավականին հանգիստ է Փաշինյանի հարցում», ասում է Դուբնովը: Միաժամանակ հայտնի փորձագետն ու մեկնաբանը կարծում է, որ Մոսկվան չի աջակցի Քոչարյանին, բայց՝ «Մոսկվայում կան մարդիկ, ովքեր նրան կօգնեն, որոշ քաղաքական գործիչներ նրան կտրամադրեն ռեսուրս, գումար, ԶԼՄ-ներում ներկայանալու հնարավորություն, դրանք բավականին ազդեցիկ մարդիկ են, բայց ես չեմ կարծում, որ դա որոշիչ է լինելու Քոչարյանի քաղաքական ծրագրերի համար։ Մոսկվան չի աջակցի ՀՀ երկրորդ նախագահին՝ հստակորեն հասկանալով, որ դա հայ-ռուսական հարաբերություններում անկայունության նոր բաղադրիչ է ներմուծելու, հատկապես այս հեղափոխությունից հետո, ինչը ոչ մեկի ծրագրերի մեջ չի մտնում։ Երկրորդ՝ ինչպես քիչ առաջ նշեցի, Փաշինյանը Մոսկվային այդքան էլ չի վախեցնում։ Պարզապես Քոչարյանի հարցում կան ազդեցիկ անձինք, ովքեր աջակցություն կցուցաբերեն»։ Tert.am-ին խիստ ուշագրավ հարցազրույց է տվել ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Նա անդրադառնում է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման օրակարգին և հարցին, թե ինչո՞ւ է Մոսկվան բանակցում Բաքվի հետ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով անդամակցության մասին: «Երբ վերհիշում ես, թե ինչեր է ասել պարոն Փաշինյանն արցախյան հարցով, մարդու մազերը բիզ-բիզ է կանգնում: Նա սկզբում ասում էր, որ Ղարաբաղը հակամարտության կողմ է, ինչից հետո տեղի ունեցավ Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը՝ նախկին պայմաններով: Այսինքն՝ հին սխեմայով: Երրորդ. պարզվում է, որ Զոհրաբ Մնացականյանի և Մամեդյարովի միջև բանակցությունները վերաբերում են տարածքային խնդիրներին… հիմա նայեք քարտեզին ու ասացեք խնդրեմ՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև տարածքային խնդիրներն ի՞նչ կապ ունեն, եթե խոսքը Ղարաբաղի մասին է: Այսինքն՝ առանց Ղարաբաղի տարածքային խնդիրնե՞ր են լուծում: Մեկ այլ բան. գիտեք, որ սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության տոնն էր և ինչ՝ Նիկոլ Փաշինյանը նամակ է գրում ( ուղերձ) և նախանշում եռանկյունի՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք: Ինչից հետո Ալիևը, թյուրքալեզու պետությունների 6-րդ գագաթնաժողովին հանկարծ խիստ դրական է արտահայտվում Փաշինյանի դիրքորոշման վերաբերյալ՝ ասելով՝ հավատում է, որ ՀՀ իշխանությունները կցուցաբերեն կառուցողական դիրքորոշում: Հիմա հարց՝ որտեղի՞ց Ալիևին այդքան սեր ու լավատեսություն Փաշինյանի հանդեպ»: Տարասովը եզրակացնում է, որ Փաշինյանը՝ «չգիտի՝ ինչ անել Ղարաբաղի հարցով, քանի որ վերջին 2-3 ամիսներին, 2-3 իրարամերժ հայտարարություն է արել և հիմա ուզում է ամեն ինչ գցել Մոսկվայի վրա: Մենք ենք ամեն ինչում մեղավոր»… «Խաչատուրո՞վ, Մոսկվան է մեղավոր, Քոչարյա՞ն՝ Մոսկվան, Ղարաբա՞ղ՝ Մոսկվան: Եվ սա միայն իմ կարծիքը չէ, սա բոլոր ռուսաստանյան քաղաքագետների դիրքորոշումն է»: Գալով Պուտին-Ալիև բանակցություններին, Տարասովը նկատում է, որ ռազմատեխնիկական, համագործակցության ընդլայնման մասին 16 փաստաթուղթ ստորագրվեց, ինչը ռեկորդային թիվ է, և դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանն ակնհայտորեն գնում է ՌԴ-ի հետ մերձեցման: Անդրադառնալով Սերգեյ Լավրովի օրերս արած հայտարարություններին՝ նա ուշագրավ դիտարկում է անում. «Ձեզ հայտնի է, որ մեր կողմից սա դիտվում է որպես ՀԱՊԿ հեղինակությանը մեծագույն հարված և գնահատվում որպես Հայաստանի կողմից ընթացակարգերի խախտում: Եվ ասեմ, որ հիմա ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղըզստանի միջև ընթանում են բանակցություններ, որպեսզի ՀԱՊԿ ղեկավարությունը փոխանցվի այբբենական կարգով հաջորդ երկրին՝ Բելառուսին: Ինչո՞ւ, քանի որ Հայաստանի կողմից մի գեներալի՝ մյուսով փոխարինելը չի երաշխավորում, որ վաղը՝ ինչ-ինչ պատճառներով այդ նոր գեներալը նույնպես քրեական հետապնդման չի ենթարկվի: Ինչպես գիտեք՝ հենց այնպես գեներալ չեն դառնում, մարդիկ իրենց պատմություններն են ունենում, իրենց մասնակցությունն են ունեցած լինում ինչ-որ իրադարձությունների: Սա մեր ինչի՞ն է պետք, և միայն նրա համար, որ հայերը գրագետ չեն վարվում: Սա շատ լուրջ խնդիր է, և անհայտ է, թե ինչու Փաշինյանն ու թիմը գնացին սրան: Մանավանդ, որ Փաշինյանն ունի Մնացականյանի նման որակավորված նախարար, որը կարող էր նրան հուշել ընթացակարգերի մասին: Եվ պարզ է՝ որ կամ Զոհրաբ Մնացականյանը չի կարողացել պաշտպանել իր դիրքորոշումը, կամ ամեն ինչ արվել է առանց նրա: Այդ իսկ պատճառով, հետայսու, ՀԱՊԿ-ը նման հարվածներից զերծ պահելու համար ամենաողջամիտ քայլը կլիներ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանի կողմից Բելառուսին փոխանցելը: Մանավանդ, որ այստեղ խոսքը միայն ՌԴ-ի մասին չէ, այլ մյուս երկրների նախագահների, որոնք այս ամենը նույնպես շատ վատ ընդունեցին: Լրագրողի հարցին, որ Հայաստանը համաձայն չէ և բազմիցս ասվել է, որ մինչև մեր նախագահության ժամկետ լինելու է ՀՀ ներկայացուցիչ, Տարասովը նշել է. «Հասկացեք՝ Հայաստանը խախտել է ընթացակարգերը, որոնք կան, ոչ մի տեղ չեն անհետացել: Եվ սա է մեր բարկության պատճառը, ոչ թե այն, որ Մոսկվան պաշտպանում է Խաչատուրովին: Սա ռազմաքաղաքական դաշինք է: Պատկերացրեք՝ եթե նման բան տեղի ունենար Ստոլտենբերգի հետ կամ վաղը ինչ-որ աղջիկ հայտարարի, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել: Թող նախքան քրեական հետապնդումը փոխեին Խաչատուրովին: Թե չէ Փաշինյանն այս ամենից հետո կանգնում, հայտարարում է, թե իր կարծիքով ճիշտ կլիներ, որ զինվորականների փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը ստանձնեին պետությունների ղեկավարները՝ հերթով: Սա «չայխանա» չէ, նման կառույցներում այդպես չեն վարվում: Մի խոսքով՝ Հայաստանը «պարտվել է» այս հարցում: Երկրորդ. Ադրբեջանն, այ՛ո, պոտենցիալ կերպով կարող է ներգրավվել ՀԱՊԿ-ում՝ դիտորդի կարգավիճակով: Իհարկե, Հայաստանն ունի վետոյի իրավունք, բայց, եթե խոսքը լիարժեք անդամության մասին է, ոչ թե դիտորդի կարգավիճակի: Եվ իմ տպավորությամբ՝ ՀԱՊԿ-ում փաստաթղթերն այնպես են կազմված, որ Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալը կարող է անցկացվել քվեարկությամբ: Եվ պարզ է, որ ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը կողմ կլինեն: Եվ, ուզեք-չուզեք, Ադրբեջանը սրանով հնարավորություն կունենա ՀԱՊԿ ինչ-ինչ միջոցառումների ներկա լինելու դիտորդի կարգավիճակով: Հետևաբար, արդեն իսկ հնարավորություն կունենա այս կառույցի ներսում Հայաստանի դեմ ինչ-ինչ սահմանափակումներ դնել»: Ինչո՞ւ է Մոսկվան, այնուամենայնիվ, Բաքվի հետ այս հարցով բանակցություններ վարում, այստեղ էլ Տարասովը այսպես է մեկնաբանում. «Բանն այն է, որ հիմա Ադրբեջանի համար շատ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել՝ Հայաստանի քաղաքական իշխանությունների թուլացմամբ: Ձեր նոր իշխանությունը թույլ է, ավելին՝ լեգիտիմ չէ, քանի որ Փաշինյանը փողոցի ալիքով է եկել իշխանության, խորհրդարանում չունի մեծամասնություն: Եվ, տեսականորեն, խորհրդարանը ցանկացած պահի նրան կարող է անվստահություն հայտնել: Հետևաբար, հիմա հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ հետ բանակցել, քանի որ Փաշինյանին, միգուցե, վաղը հեռացնեն: Կամ՝ ինչպե՞ս նրա հետ բանակցել, եթե նա ոչնչացնում է իշխանության ենթակառուցվածքները: Ավելին՝ նա Հայաստանի պետականությունն է ոչնչացնում, ինչը Մոսկվային շատ մեծ անհանգստություն է պատճառում, եթե նկատի ունենանք, որ Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է: Եվ Հայաստան-ՀԱՊԿ փոխհարաբերությունները նախկինում Հարավային Կովկասում շատ բաներ էին կանխորոշում, իսկ հիմա դա չկա: Եվ սա էլ կքննարկվի Պուտին-Փաշինյան բանակցություններում: Մեր կանխատեսումներով՝ սեպտեմբերի 8-ին Պուտին–Փաշինյան բանակցությունները ծայրաստիճան կոշտ են լինելու: Այն պարզ պատճառով, որ Փաշինյանը ՌԴ իշխանությունների քաղաքական վստահության պաշարը սպառելու եզրին է: Ասեմ, որ առաջին անգամ Սոչիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ մեր նախագահը խնդրեց, որ «դուք՝ ՀՀ նոր իշխանություննե՛ր, զբաղվե՛ք, պատրաստեք ճգնաժամից դուրս գալու ծրագիր, բարեփոխումներ, ներկայացրեք մեզ, կաջակցենք և հիմա անցյալը փորփրելու ժամանակը չէ»: Բայց պարոն Փաշինյանը հենց վերադարձավ Հայաստան, անմիջապես եղավ Քոչարյանի կալանավորումը: Եվ այստեղ էլ կար ընթացակարգի խնդիր, եթե ուզում էին Քոչարյանին «վերցնել», թող նախ փոփոխեին Սահմանադրությունը և դրանից հետո նրա նկատմամբ մեղադրանքներ առաջ քաշեին: Եվ հիմա ընկեր Փաշինյանը ուզում է տպավորություն ստեղծել, թե Մոսկվան միջամտում է Հայաստանի ներքին գործերին, պաշտպանում է Քոչարյանին, Խաչատուրովին: Սա կեղծիք է»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am