Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը և կուսակցության ցուցակը գլխավորող մյուս երկու անդամներ Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեցին իրենց նպատակներն ու ծրագրերը առաջիկայում սպասվող քաղաքապեետի ընտրություններին:
«Ժառանգություն» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ ավագանի անցնելու դեպքում իրենք պարտավորվում են աշխատել մասնագիտական խմբերի ու շահառու անձանց աջակցությամբ. «Մենք կարծում ենք, որ քաղաքապետարանում ուժերի դասավորությունն այնպես պետք է լինի, որ մենք չվախենանք մեզանից առավել խելացի մարդկանց հետ համագործակցելուց»:
Ցուցակը գլխավորող մյուս երկու անդամներից Արմեն Մարտիրոսյանի կարծիքով էլ «Ժառանգություն» կուսակցությունը դեռ ունի պարտավորություններ Երևանի նկատմամբ. «Տարիներով կուտակած փորձը մենք ուզում են կիրառել քաղաքի կառավարման համար»:
Ըստ Մարտիրոսյանի՝ այնքան կարևոր չէ կուսակցության ներկայացրած ծրագիրը, որքան իրենց ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանի անցած ուղին:
Հովսեփ Խուրշուդյանն էլ կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը առաջիկայում սպասվող ավագանու ընտրություններին և դրանից հետո իրականացվող աշխատանքներին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը