Սուվերենության խաղը, վենդետան և դրանց վտանգները

Հենց բացահայտվում է հերթական օրինախախտումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացած հայտարարում է, թե բոլոր մարդասպանները պիտի նստեն։ Այսպես, այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանի վճռով Քոչարյանը ազատվեց կալանքից, Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17֊ի ելույթում տասնյակ հազարավոր մարդկանց դիմեց. «խնդրում եմ հաստատեք, որ թույլ չեք տա, որ որևէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արյունը հեղած որևէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից»: Այժմ, երբ Քոչարյանի փաստաբանները ցույց տվեցին որ նախաքննական մարմինը օրենքներն ու սահմանդրությունը խախտելով Քոչարյանի անձնագիրը պահում է ու խափանման միջոց է ընտրում քաղաքից չբացակայելու ստորագրություն վերցնելը, Փաշինյանը իր ՖԲ պատին գրեց՝ «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն»։ Պարզ է, որ այս կոչերը միայն մարտի մեկի արյունը Քոչարյանի վրա գրելու ու նրան կալանելու համար են։ ինչո՞ւ է պարզ։ Արդեն չորրորդ ամիսն է իշխանափոխություն է եղել, բայց անկախությունից ի վեր տասնյակ սպանություններից ոչ մեկը չի բացահայտվել, մի քանի սպանություն թվարկենք՝ ԿԳԲ֊ի նախկին պետ Մարյուս Յուզբաշյան, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյան, ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան, ՆԳ նախկին փոխնախարար Արծրուն Մարգարյան, պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունի (դեռ չասած մինչև վերջ չբացված երկաթգծի նախկին պետ Համբարձում Ղանդիլյանի և Աշտարակի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությունները)։ Թեկուզ հենց 2008 թվի մարտի մեկի ոչ մի սպանություն չի բացահայտվել, 10 զոհ է եղել, բայց գոնե մի անմիջականորեն սպանող չի բացահայտվել։ Երբ փաստաբանները առաջին ասուլիսը տվեցին, Քոչարյանի կալանավորումը ողջունողներից նրանք, ում ուղեղները հեղափոխությունը այնպես չէր լվացել, որ չնկատեին անօրինականությունը ցույց տվող տրամաբանական փաստարկները, սկսեցին խոսել, թե Քոչարյանի պաշտպաննները բարձր պրոֆեսիոնալներ են և որ նախաքննական մարմինը ավելի բարեխիղճ պիտի աշխատի, որ բռնելու տեղ չունենան։ Փաստաբանների կողմից ՀՔԾ֊ի ամեն անօրինականություն բացահայտելու հետ այսպիսի ձայները քչացան, ու ի վերջո լռեցին։ Արդեն ակնհայտ դարձավ, որ ոչ միայն փաստաբանների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ են ապօրինությունները երևում, որ սովորական փաստաբաններն էլ դրանք կբացահայտեին, այլ իշխանությունը բացահայտ գործ սարքելով է զբաղված, որը հեղափոխական տրամադրված մտավորականները բարձրաձայն չեն կարող խոստովանել։ Արդեն շատ ավելի դժվար է առարկել փաստաբան Ալումյանի հայտարարությանը, որ «նախաքննության ամենագլխավոր գաղտնիքն այն է, որ նախաքննությունը տարվում է Սահմանդրության և օրենքների խայտառակ խախտումներով»։ Նիկոլ Փաշինյանը պահանջում է նստացնել Քոչարյանին, քննիչներն էլ ստիպված իրար հետևից օրենքներ են խախտում։ Ակնհայտ է որ ձեռքի տակ եղած օրենքնեը բավարար չեն, ուրեմն նոր օրենք է պետք հնարել, ու Փաշինյանը խոսում է անցումային արդարադատության մասին, հասարակությունն էլ խայծը վերցնում ու լուրջ֊լուրջ քննարկում է անցումային արդարադատության խնդիրը, տարբեր երկրների փորձից խոսում՝ չնկատելով, որ այս ամբողջն արվում է Քոչարյանին փակելու համար (որպես զուգահեռ՝ երբ Սերժ Սարգսյանը մեջտեղ գցեց խորհդարանական կառավարման գաղափարը, հասարակությունը սկսեց քննարկել, թե ինչքանով է այն անհրաժեշտ՝ չնկատելով, որ Սերժը ուղղակի իր իշխանությունը երկարացնելն էր ուզում)։ Բայց քանի օրենքները չեն հերիքում, ի՞նչ անել, պաշտպանական կողմի բացահայտումներին ՀՔԾ֊ի հայտրարությունները ոչ միայն չեն հավասարակշռում, այլև գնալով ավելի անհեթեթ են դառնում, մարդիկ էլ նայում են, ճիշտ է, լռողները շատանում են, բայց նայում են։ Մյուս կողմից էլ հակաքոչարյանական շրջանակները իրենց կորցնում են, բառարաններն են քրքրում որ Քոչարյանին պիտակավորող ահավոր բառեր գտնեն օրենքներին հակադրելու համար։ Ուրեմն, ՀՔԾ֊ի խոսքը քիչ է, «անցումային արդարադատությամբ» նոր օրենք էլ ձեռքի տակ չկա։ Ի՞նչ է մնում։ Պաշտպանական կողմի դեմ պետք է գրգռել բազմությանը, ու Փաշինյանը կոչ է անում հազարավոր մարդկանց, որ թույլ չտան. «որևէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից»։ Այսինքն ահա ձեզ թիրախը, թույլ մի տվեք, որ նա ազատ մնա։ Մի անգամ թույլ չտվեցին ասուլիս անել, ապա սկսեցին ահաբեկել փաստաբաններին։ Վարչապետը ավելի շատ էներգիա է պահանջում։ Մաո Ցզեդունը իրեն կարող էր թույլ տալ որպես աշխարհի ամենահզոր երկրներից մեկի առաջնորդ և որպես կոմունիստ հունվեյբինների ջոկատներ ստեղծել դասակարգային թշնամիների դեմ օգտագործելու համար։ Հայաստանում դա վտանգավոր է. 1֊ին հայկական հեղափոխությունը սոցիալիստական չի և նա չի բերել դասկարգային հակամարտություն, հակառակը գնալով ավելի աջ թեքումներ է ստանում՝ վկա պրոգրեսիվ հարկից հրաժարվելն ու բոլորի համար՝ հարուստ թե աղքատ, մի եկամտահարկ սահմանելու ծրագիրը։ Ուրեմն, ոչ միայն դասակարգային պայքար չկա, այլև ունևոր դասակարգի դիրքերն է ամրացվում։ 2֊Հայաստանը փոքր, աշխարհաքաղաքկան լարումների գոտում, պատերազմական վիճակում երկիր է, և բազմությանը անձնական թշնամիների դեմ լարելը կարող է լուրջ բախումների բերել ու ողբերգական հետևանքներ ունենալ։ 3. Այս քրեական գործը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից, ընդգրկում նաև ՀԱՊԿ պաշտոնյայի և հարվածում հայ֊ռուսական հարաբերություններին։ Պուտինի ազդանշանը՝ շնորհավորելով Քոչարյանի տարեդարձը, կարծես չհասավ իշխանություններին, հակառակ դեպքում Փաշինյանը չէր ծաղրի Լավրովի խոսքերը, թե թեժ վիճակը շոգի հետ է կապված։ Շատերը հրճվում ու սուվերենություն֊սուվերենություն են խաղում, որ իրենց վարչապետը ձեռ է առնում այլ երկրի արտգործ նախարարին։ Մի հիշեցում. մի անգամ էլ ՀՀՇ֊ն 1991֊ին սուվերենություն խաղաց՝ դուրս եկավ Սովետական կենտրոնական իշխանության դեմ, Գորբաչովին հաթաթա էին տալիս, հրաժարվեցին մասնակցել համամիութենական հանրաքվեին, իսկ Ադրբեջանը պահը օգտագործեց, սուվերենություն չխաղաց, մասնակցեց հանրաքվեին, ու Մոսկվան օգնեց նրան Գետաշենը դատարկել։ Հիմա հարց, ո՞վ է ավելի սուվերեն՝ Ադրբեջա՞նը թե՞ Հայաստանը։ Բայց սա դաս չի եղել, և ՀՀՇ֊ի շրջանակները ամենակատաղի ձևով են գրգռում հանրությանը Քոչարյանի ու Խաչատուրովի դեմ ու էլի սուվերենություն խաղում։ Այսօր դուխով քայլը կլիներ այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեր անձնական վրեժը հանրությանը մասնակից դարձնելու մտքից, ու թեյի հրավիրի երկրորդ նախագահին։ Ի վերջո նա համաձայնվեց Ալիևի հետ հանդիպել, չեմ կարծում թե այն պատճառով որ հեղափոխական խմբերի աչքում Ալիևը ավելի արժանի է քան Քոչարյանը։ Վահան Իշխանյան

դիտվել է 428 անգամ
Լրահոս
Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am