Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիան անցել է կրկին ֆեյք քաղաքականության: Ռուսաստանին և Իրանին չկարողանալով համոզել, որպեսզի Իդլիբում չիրականացնեն ռազմական գործողություններ, անցել է տեղեկատվական պատերազմի: Թուրքական մեդիադաշտում պտտվում են նկարներ և վիդիոներ, որոնք ցուցադրում են, թե ինչպես են սիրիացի փախստականները անցնում Թուրքիա՝ հաղթահարելով սահմանային պատը:
Թուրքիային թվում է, թե ինքը կարող է այս կերպ ցույց տալ, թե իր երկիրն ապօրինի ներգաղթյալների թիրախ է դառնում, բայց մոռանում է հենց այդ նույն պատի անառիկության մասին մեկ տարի առաջ տրված հայտարարությունը:
Ըստ թուրքական սահմանային անվտանգության տվյալների, Թուրքիայի և Սիրիայի սահմանին Թուրքիան 2018թ.-ի գարնանը ավարտին է հասցրել Սիրիայի հետ սահմանի 911 կմ-ոց պատի կառուցումը: 2 մետր երկրարությամբ, 3 մետր բարձրությամբ 7 տոննանոց բետոնե բլոկներով կառուցված պատի վերևի հատվածը փակված է փշալարերով, իսկ պատի անմիջական հարևանությամբ ճանապարհ է, որը դյուրացնում է շրջիկ սահմանապահների աշխատանքը: Բացի սա, պատի վրա տեղակայաված են սենսորային տեսանկարահանող սարքեր, որոնք միանում են, եթե պատին որևէ բան է կպչում: Այսպիսով, Թուրքիան ունի գրեթե անխոցել սահմանային պատ խմբակային ապօրինի սահմանը հատողների համար, բայց հիմա փորձ է անում ցույց տալ, թե իր երկիրը լցվում է փախստականներով:
Առաջին նկարում իբրև թե փախստակններն են, որ անցնում են այդ պատը, իսկ երկրորդ նկարում պատն է թուրքական կողմից:
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը