Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Toyota-ն մխրճվել է КамАЗ-ի հետնամասի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» ընկերության հարևանությամբ, բախվել են Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Կարեն Բեջանյանի վարած Toyota մակնիշի 74 AV 774 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Արշավիր Սուջյանի վարած КамАЗ մակնիշի 31 ԼՏ 892 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը, ով դեպքի վայրում ոստիկաններին հայտնում էր, որ մեքենան վարելիս քունն է տարել ու բախվել է КамАЗ-ին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ով է մահացած զինծառայողը. «Հրապարակ» Տիրադավներից Փաշինյանին հավատարիմ են մնացել բացառապես Կճոյանը եւ Արցախի թեմի առաջնորդը. «Իրավունք» Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը.«Փաստ» ԱԺ-ում շրջաբերական է պտտվում ընդդեմ լրագրողների. Ինչ է որոշվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր գործով 40 հազար ԱՄՆ դոլար սրտիկների և թմբուկների հարվածների համար. «Ժողովուրդ» Ով է երաշխավորել պրոֆեսոր Դումանյանին 2026-ի ընտրացուցակ մտնելու համար. «Ժողովուրդ» Արփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել. ՆԳՆ-ն գործի է անցնում. «Ժողովուրդ» Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ» Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ» ԲԿ տնօրենները՝ ՔՊ թեկնածուներ. «Հրապարակ» Ամոթը մեզ է, բոլորիս, որ Հայաստանն աշխարհում դեռ ներկայացնում է այս Made for Turkey մոդուլային ոհմակը Դատավորը մեծ պատմական սխալ է թույլ տվել, երբ ներխուժել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ. Արա Զոհրաբյան Ի՞նչ առանցքային բան է ասել ԱՄՆ փոխնախագահը Վենսը Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Երբ երիտասարդներն ապագայի մեջ տեսնում են ոչ թե խոստում, այլ սպառնալիք, դա արդեն միայն անձնական հոգեվիճակ չէ. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Վենսը խոսել է 9 միլիարդ դոլարի տնտեսական գործունեության, այլ ոչ թե Հայաստանում կատարվելիք ներդրման մասին. Գոհար Մելոյան Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ «Իշխանություն» Ադրբեջանը Սլովակիայից 210 միլիոն եվրոյի ականանետներ կգնի ԵՄ-ն ազդանշաններ է ուղարկում․ Լավրով Դեռահասը դանակահարել է հնդիկ ուսանողների և ոստիկանների, ապա՝ ինքն իրեն Խաղաղության մասին զրույցը համատեղելի չէ Բաքվում հայ պատանդների առկայության հետ․ ադրբեջանագետ Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Իշխանությունների խոստումները մնացել են թղթի վրա․ Մեսրոպ Առաքելյան Իրանի ԱԳ նախարարը աֆրիկյան երկրների հետ առևտրատնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտություն է տեսնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am