«Հարավային հոսք» գոյություն չունի. Կրեմլ
Interfax-ը հայտնում է,որ ՌԴ պաշտոնապես հերքել է Բուլղարիայի հետ բանակցությունների վերսկսումն ավելի վաղ սառեցված «Հարավային հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ: «Մոսկվան չի պատրաստվում վերսկսել բանակցությունները Սոֆիայի հետ, քանի որ նախագիծը դադարեցվել է: Ներկայում նման նախագիծ գոյություն չունի: Այն դադարեցվել է, հետևաբար, բանակցությունների համար թեմաներ չկան»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ ԶԼՄ-ները լուրեր էին տարածել Ռուսաստանի՝ «Հարավային հոսքի» շուրջ բանակցությունների վերսկսման մասին: Լուրերը սկսել էին շրջանառվել «Թուրքական հոսքի» շուրջ բանակցությունների սառեցման ու ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին:
