«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը ներկայացնել ԱԺ կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը նախկինում զբաղեցնում էր Վարդան Բոստանջյանը: Վերջինս իր անզգույշ մտքերի, մասնավորապես՝ Քոչարյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում որակելու պատճառով ստիպված եղավ հրաժարվել մանդատից, թեեւ հայտարարեց, որ առողջական խնդիրներ ունի:
Ուշագրավ է, որ Ուրիխանյանը սույն հանձնաժողովի անդամ չէ, «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից այստեղ ներկայացված են Իվետա Տոնոյանն ու Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանը, իսկ Ուրիխանյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ է, սակայն գրեթե չի ներկայանում նիստերին»:
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը