«Փաստ» թերթը գրում է. «Ի տարբերություն նախկինի, իշխանափոխությունից հետո ՀՀԿ–ն գրեթե ԳՄ նիստեր չի հրավիրում, էլ չենք խոսում խորհրդի նիստերի մասին: Բանն այն է, որ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ուղղակի խուսափում է մարդաշատությունից: Նա նախընտրում է առանձին հանդիպումներ ունենալ մի քանի «կարկառունների» հետ, իսկ մյուսների հետ կապը պահել վերոնշյալ մի քանիսի միջոցով:
Արդյունքում խորհրդի անդամներից շատերը (առավել եւս՝ շարքային կուսակցականները) ուղղակի տարակուսանքի ու շփոթմունքի մեջ են, չգիտեն իրենց անելիքները: «Փաստի» հետ զրույցում նրանցից մեկն ասաց, թե ամբողջ բացասականը, որ եղել է անցած տարիներին, տարածվում է բոլոր ՀՀԿ–ականների վրա, անկախ նրանից՝ կապ ունեն այդ ամենի հետ, թե ոչ. արդյունքում դժվար է նույնիսկ «մարդամեջ» դուրս գալը: Իսկ կուսակցական ղեկավարությունը ոչինչ չի ասում հետագա անելիքների մասին:
Ավելին, մեր զրուցակցի խոսքերով, աշնանը կայանալիք համագումարն էլ երեւի թե չի կայանա: Ի դեպ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հատկապես մարզերում մարդիկ մեծ քանակով դուրս են գալիս ՀՀԿ–ից, իսկ նրանք, որոնք չեն ուզում պահի թելադրանքով առաջնորդվել, ուղղակի անելանելի դրության մեջ են»:
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը