«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ գործող վարչապետն ու Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես պետք է հարցաքննվեն Մարտի 1-ի գործով։
«Ոչ միայն առաջին, երկրորդ նախագահները, գործող վարչապետը պետք է հարցաքննվեն այդ գործով, այլ նաեւ իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչները, բոլոր նրանք, ովքեր դաշտային գործի առաքելության մեջ էին՝ ԱԱԾ—ից, ոստիկանությունից: Այսինքն՝ ով ունի վկայություն, որը կարող է օգնել, որ ամբողջական ճշմարտությունը ջրի երես դուրս գա առանց հատվածականության, պետք է հարցաքննվի։ Այդ օրենքը պետք է հավասարապես կիրառվի բոլորի նկատմամբ»,–եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի գործով» Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երկրորդ նախագահը գործում ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Ապա Վերաքննիչ դատարանը ազատ արձակեց Քոչարյանին անձեռմխելիության հիմքով։
Նույն հոդվածով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաեւ 2008թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանին:
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը