Պատժամիջոցներ`«Սավչենկոյի գործին» առնչվող անձանց նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարություն է արել ուկրաինուհի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի դատավճռի վերաբերյալ` ասելով, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի «ոչ Սավչոնկոյի նկատմամբ իրականացված դատը, ոչ էլ դատավճիռը»:
Ինչպես հայտնում է РБК-ն` Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է նաև, որ անհատական պատժամիջոցներ կսահմանվեն Նադեժդա Սավչենկոյի և ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի «հետապնդմանը» ներգրավված անձանց նկատմամբ:
Բացի այդ, Պորոշենկոն իր ելույթում հայտնել է Սավչենկոյին «երկու ռուս զինծառայողների» հետ փոխանակելու պատրաստակամության մասին:
Հիշեցնենք, որ Սավչենկոյի դատավճիռը ՌԴ Դոնեցկի շրջանի քաղաքային դատարանը կայացրել է ժամեր առաջ` վերջինիս դատապարտելով 22 տարվա ազատազրկման:
