Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն առանձնահատուկ տեղ և նշանակություն ունեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը: «Մենք հույս ունենք այդ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն բարձրացնել: Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձ է կատարել նաև ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմներին և հնարավորություններին, ՀԱՊԿ գործունեությանը:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ: Առաջին՝ արձանագրել խնդրի գոյությունը և համբերատար, դաշնակցային մթնոլորտում և տրամաբանության մեջ քննարկել հարցերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ պարտավորություններ ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի առաջ, և ինչ պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և նրա անդամ երկրների առաջ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը