Խորհրդրանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմաբկցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ կոռուպցիոն բացահայտումներին:
Ինչպես ասաց՝ զարմանում է, որ գործ անելու փոխարեն մեր սիրելի կառավարության գործընկերները զբաղված են շոուներ անելով, վարչապետն էլ առավոտից երեկո Live է անում:
Հարցին` այս ընթացքում ինչ իշխանությունները փոխվել են, բացահայտվում են տարբեր չարաշահումներ, պարզվեց Հրանուշ Հակոբյանը 70 մլն-ը չգիտենք ինչ է արել, հյուսիս-հարավում է չարաշահումներ եղել, ՊՆ-ում վառելիք են կերել, անգամ վարչապետն ասում է զարմանում եմ, Շարմազանովն արձագանքեց. «Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է գումի շուկա պամիդորի գին է հարցնում, որը պետք է գյուղատնտեսության առաջատար մասնագետն աներ: Զարմանում եմ` վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն լայֆ ա մտնում կամ գործ անելու փոխարեն մեր սիրելի կառավարության գործընկերները զբաղված են շոուներ անելով»:
Դիտարկմանը, թե հանրությունն ընդունում է, որ որոշ բաներ էժանացել են, ԱԺ փոխնախագահն արձագանքեց.
«Բանանը էժանացավ, մեռաք կոխելով աչքներս, բանանն էժանացավ, միսն էլ հարյուր անգամ թանկացավ»:
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը