Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Ալավերդի-Օձուն ավտոճանապարհի ոլորաններում Օձուն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Ժորա Մոսինյանը իր վարած УАЗ 315195 մակնիշի 30 XX 707 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հատվածին և մոտ 150 մետր գլորվել ձորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժ. Մոսինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը