Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Լճաշեն վարչական շրջանի ղեկավար Կորյուն Մարգարյանը ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ «Բուղդա» կոչվող դաշտավայրում առանց համարանիշի ЗИЛ 130 մակնիշի՝ խոտով բարձված ավտոմեքենայի մոտ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Գեղարքունիքի մարզային դատախազության ավագ դատախազ Արսեն Սախոյանը։ Իրավապահները նշված դաշտավայրի տարածքում գտնվող «Կուզ-պառվներ» հանդամասում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 78-ամյա Պարգև Սարգսյանի դին։ Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ նա մահացել է մոտ 36 կամ ավելի ժամեր ռաջ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Սևանի քննչական բաժնի քննիչ Վահագն Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը