Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի պատասխանը՝ ՀՔԾ-ին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ անդրառնալով 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հրապարակային հայտարարություններին ՀՔԾ հրատապ արձագանքին։ «Ինչպես և նախկինում, հատուկ քննչական ծառայությունը /նշվածը չի վերաբերում ծառայության ամբողջ անձնակազմին, այլ միայն գործով որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող և հրապարակային հայտարարություններ կատարող անձանց/, «մասնագիտական բարձունքից» նախատինքի խոսքեր է հնչեցնում ոչ կոմպետենտության, փաստեր խեղաթյուրելու, հասարակությանը մոլորեցնելու վերաբերյալ, մինչդեռ դա կատարվում է այնպիսի փաստերի շարադրմամբ, որոնք ինքնին վկայում են այդպիսի մեղադրանքները հենց հատուկ քննչական ծառայությանը հասցեագրելու անհրաժեշտությունը: Ներկայացված հարցադրման և ելույթի ամբողջական բովանդակությունից, փաստաբանի խոսքից մեկ հատված ներկայացնելը, այնուհետև դա ջանասիրաբար հերքելը, այն դեպքում, երբ այդ խոսքը ուղղված էր ոչ թե մասնագիտական շրջանակներին, այլ լայն հանրությանը և նպատակ ուներ իրողությունը և որոշումները հանրության համար հնարավորին մատչելի եղանակով ներկայացնելու, չի վկայելու հատուկ քննչական ծառայության ենթադրյալ մասնագիտական ունակությունների մասին, որովհետև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը հասանելի է ամբողջ հասարակությանը (որոշման դետալները և ամբողջ տեքստին հղումը բերված են ստորև): Անհրաժեշտություն է առաջանում «կոմպետենտ» անձանց պարզաբանել նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանի հիշյալ որոշումը կազմված չէ միայն եզրափակիչ հատվածից, այն ներառում է նաև դիմումի համառոտ բովանդակությունը, դատարանի հետազոտած փաստական և իրավական հանգամանքները, դատարանի իրավական դիրքորոշումները, որոնց նույնպես անհրաժեշտ է քաջատեղյակ լինել: Ներկայացնում ենք որոշման հիմնական դրույթները /ինչքանով որ վերաբերելի են քննարկվող հարցին/: – ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2017 թվականի ապրիլի 4-ին կայացրել է թիվ ՍԴՈ-1360 որոշումը: – Ներկայացված դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդրել է որոշել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 19-րդ կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխա¬նության հարցը: – Պատասխանողը /ՀՀ Ազգային ժողովը/ դիրքորոշում է հայտնել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա «ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով չի ապահովում խափանման միջոցի վերացման դեպքում անձնագրերի անմիջապես վերադարձ դրանց տերերին, <…> հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին» (որոշման 3-րդ կետի վերջին պարբերություն): – «Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անձնագիրը կասկածյալից կամ մեղադրյալից կարող է վերցվել բացառապես խափանման միջոցի կիրառման դեպքում» (որոշման 7-րդ կետի նախավերջին պարբերություն): – «ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել նաև շեշտել, որ խափանման միջոցի վերացման պահին անձի անձնագիրը ենթակա է անհապաղ վերադարձման: Ձևավորված պրակտիկան, երբ անձի անձնագիրը պահվում է իրավասու մարմնի մոտ «ստորագորություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացնելու դեպքում, խախտում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Այս առնչությամբ ՀՀ Ազգային ժողովը ևս իր գրավոր բացատրության մեջ նշել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով չի ապահովում խափանման միջոցի վերացման դեպքում անձնագրերի անմիջապես վերադարձ դրանց տերերին, հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին»: (որոշման 7-րդ կետի վերջին պարբերություն): – Սահմանադրական դատարանը որոշել է՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» և «Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես» դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակության շրջանակներում, համաձայն որի` հետաքննության կամ նախաքննության մարմինը կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես կարող է վերցնել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) կիրառելու մասին որոշման առկայության պայմաններում: (որոշման եզրափակիչ մասի 1-ին կետ) Որոշմանը ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ՝ կարճ կամ ամբողջական հղումով: Ընդունում ենք, որ արված հայտարարությունը ձևական առումով չի համապատասխանում ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին, այսինքն՝ օրենքի նորմը ինքնին չի ճանաչվել ՀՀ Սահմանադրությանը հակասող, եթե դրան չի տրվում այլ մեկնաբանություն, քան նշվել է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից: Միևնույն ժամանակ, վերանայելով փաստաբանի ելույթն ամբողջությամբ՝ պարզ է, որ օրենքի նշված դրույթի՝ սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիրքորոշումը հայտնվել է հենց նշված նորմին՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով: Նշվել է, որ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անձի անձնագիրը չի կարող պահվել քննչական մարմնի մոտ, եթե առկա չէ համապատասխան խափանման միջոց: Արամ Օրբելյանն իր խոսքը կառուցել է պարզ, հանրությանը հասկանալի ձևակերպումներով, պահպանելով ՍԴ որոշման բովանդակային էությունն՝ առանց ներկայացնելու բարդ և իրավաբանական տերմիններով հագեցած տեքստը։ Եթե ՀՀ սահմանադրական դատարանը արտահայտում է դիրքորոշում, որ օրենքի դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ սակայն կոնկրետ մեկնաբանությամբ, ապա տարբերվող մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (ինչի մասին ուղղակի մի շարք նշումներ կան հենց որոշման մեկնաբանական մասում): Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որ հրապարակային հայտարարությամբ ընդունել են ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը քաջատեղյակ լինելը, ինչն ապագայում կբացառի ոչ իրավաչափ գործողություններ կատարելը՝ մասնագիտական անփութությամբ պատճառաբանելու հնարավորությունը: Նշված որոշման լույսի ներքո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13-ի որոշումից հետո մինչև սեպտեմբերի 5-ը, երբ ՀՔԾ-ն նոր խափանման միջոց ընտրեց, Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը չէր կարող իրավաչափ կերպով պահվել ՀՔԾ-ում»։

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում Կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում Վերին Լարսի անցակետն ամբողջությամբ փակ է Չխանգարե՛ք ինձ, մի՛ խառնվեք, երբ խոսում եմ․ Սամվել Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց (video) Կառավարությունը թերացել ա․․․ ի՞նչ է հիշեցնում Հայկ Սարգսյանը (video) ՔՊ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին ընդդիմության բանաձեւը «Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում Հայաստանում սկսել ատոմակայանի նախագծի իրագործումը. ՌԴ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով» Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան Պեդրո Զարուկյանն ու Ավինյանը «կծեցին» միմյանց (video) ԱԺ-ում շրջաբերական է պտտվում ընդդեմ լրագրողների. «Ժողովուրդ» Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար․ քաղաքագետ Ձեզ ասում եմ՝ ու՞ր են էդ փողերն, ասում եք՝ խաբար չե՛նք․․․ ո՞նց կլինի տենց․ ընդդիմադիրը՝ պաշտոնյային (video) Նարեկ Սամսոնյանը հանցագործություն չի գործել, իշխանության որոշմամբ է բանտում հայտնվել․ Աբրահամյան «էդ ձեր ծրագիրը խայտառակություն է»․ Մեսրոպ Մանուկյանը ծաղրեց Ավինյանին ու իշխանականներին (video) Անհետ կորածների հարազատներին թույլ չեն տվել ծանոթանալ գաղտնի զեկույցին. «Հրապարակ» Սրա՛նք փաստեր են․․․ իշխանություններն անցել են վախի մթնոլորտ տարածելուն․ Էլինար Վարդանյան (video) Ի՞նչ տեղի կունենա, եթե Նիկոլը վերընտրվի (video) Արտակարգ․ տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության հարցը Արմավիրի մարզում «Kia»-ի վարորդը հանկարծամահ է եղել․ 2 թոռնիկներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը կորցնում է ժողովրդականություն հայրենիքում և աջակցություն փնտրում արտասահմանում. ANCA Հայկ Սարգսյանի գլխին մի այլ կարգի սև ամպեր են կուտակվելու. Փաշինյանին սկսել է հունից հանել նրա խոսելը Bloomberg. ԱՄՆ-ն 9 մլրդ դոլար կներդնի Հայաստանի ատոմային էներգետիկայում՝ երկրի կախվածությունը ՌԴ–ից նվազեցնելու համար Ուշադրություն․ Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցել երկիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am