Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ Մարտի 1-ի գործով կան ոստիկաններ, որոնք ընդգրկված են եղել տարբեր ստորաբաժանումներում, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության, կամ, առհասարակ, ենթակա են պատասխանատվության:
«Ինքնին փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է, թե ով է արել չեմ կարող ասել, արդոք հնարավոր է անել…եկեք ոչ մի բան չբացառենք, եթե այդպիսինները կան, թող պատասխանատության ենթարկվեն»,- նշեց Օսիպյանը:
Նա նաեւ նշեց, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք- զինամթերք չի տեսել. «Բայց փայտեր եւ այլն բոլորս էլ տեսել ենք: Այս հարցերն ուղղեք այն մարդկանց, ովքեր այդ օրերին եղել են վերադաս»,- ասաց Օսիպյանը՝ նշելով, որ Մարտի 1-ի գործով ցուցմունք տալու չի հրավիրվել:
Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների պնդմանը, թե Մարտի 1-ին ոստիկաններին հրաման չի եղել գործողություններ իրականացնել, ի վերջո, հրաման եղել է, թե ոչ, ոստիկանապետն ասաց. «Ես տեղյակ չեմ»։
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը