Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. վիճաբանություն-ծեծկռտուք՝ «Աբովյան» սուպերմարկետի մոտ

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2 հասցեում գործող «Աբովյան» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է, որոնց մեջ կա ատրճանակով զինված քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ ահազանգից կարճ ժամանակ առաջ նշված սուպերմարկետում Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Կորյուն Առաքելյանը, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի բնակիչ՝ 38-ամյա Վազգեն Անանյանը, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ՝ 34-ամյա Վախթանգ Անանյանը նշված սուպերմարկետում դեռևս անհայտ պայմաններում վիճաբանել են մենեջեր, Աբովյանի բնակիչ՝ 27-ամյա Հայկ Հակոբյանի հետ, որից հետո վիճաբանությունը շարունակվել է սուպերմարկետի անվտանգության աշխատակից, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Վանիկ Ենոքյանի հետ։ Վիճաբանության ընթացքում Վ. Անանյանը սուպերմարկետի դիմաց կայանված Toyota Rav 4 մակնիշի 75 DC 075 համարանիշի ավտոմեքենայից վերցրել է հրազենին նմանվող առարկան և մոտենալով Վ. Ենոքյանին՝ փորձել է ինչ-որ գործողություններ կատարել, սակայն Վ. Ենոքյանը կարողացել է կասեցնել Վ. Անանյանի գործողությունները։ Օպերատիվորեն ժամանած Կոտայքի մարզի ոստիկաններն ու ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները կարողացել են Կ. Առաքելյանին, Վ. և Վ. Անանյաններին բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին, իսկ Toyota Rav 4-ն էլ տեղափոխել ոստիկանւթյան Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ատրճանակ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները եղել են ոչ սթափ (խմած), իսկ փաստի առթիվ էլ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 327 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ «Լույսի պես բերքը չենք կարողանում իրացնել». Սիսի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանին (video) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի (video) Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև Ադրբեջանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել մեր հարևաններին հուզող հարցերի լուծմանը․ Ալիև Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. Hetq.am ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am