Դոն Պիպոյի թիմ ու «բոևիկ կին»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնում հոկտեմբերի 21-ին կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրությունները թեկնածուաշատ կլինեն։ Մեկնարկը դեռ տրված չէ, սակայն մոտ 2 տասնյակ թեկնածուի անուն է շրջանառվում։ Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանին, ով ժամանակին Գրիգորյանների մտերիմն էր և քաղաքապետարանի «ուղեղը», այժմ ուզում է պաշտպանել Դոն Պիպոյի թիմը։ Շրջանառվում է նաև «Յունիբանկի» Էջմիածնի մասնաճյուղի տնօրենի անունը, Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Թամարա Թադևոսյանի, որը հայտնի է որպես «բոևիկ կին» և հարում է ԲՀԿ-ին։ Ի դեպ, ԲՀԿ-ն այս քաղաքում մոտ 5-6 հավակնորդ ունի, բայց չի բացառվում, որ կուսակցության ընտրությունը կանգ առնի Սուսաննա Նազարյանի թեկնածության վրա՝ Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի: Նա հայտնի է նրանով, որ Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն աշխատած ժամանակ սուր հակասության մեջ էր այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ և ի վերջո՝ դատական կարգով, հասավ իր աշխատանքից ազատման հրամանի չեղարկմանը։ Հավակնորդների շարքում են նաև «ԱրմենՏել» ընկերության Էջմիածնի մասնաճյուղի նախկին տնօրեն Սամվել Մուրադյանը, գործարար Ժորա Նավասարդյանը, ով կաթողիկոսի բարեկամն է։ Քաղաքապետ դառնալու ցանկություն է ունեցել նաև ՀՅԴ խմբակցության անկուսակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը՝ «հայու գենի» պահպանման ջատագովը, սակայն նա Մանվել Գրիգորյանի սանիկն է։ Որոշ տեղեկություններով, Կարապետյանը հաշվարկել է, որ այդ փաստն ընտրություններում հաղթանակի շանս չի թողնի իրեն։ Սակայն երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետ դառնալու հավակնություններ չունի, և դա գեներալի քավորության պատճառով չէ։ Իսկ հնարավո՞ր է, այնուամենայնիվ, փոշմանեք և առաջադրվեք՝ հարցրինք մենք։ «Նախ՝ ես պատգամավոր եմ, ինչի՞ պիտի ուզենամ քաղաքապետ դառնամ։ Մի էքստրաօրդինարնի բան պիտի լինի, որ ուզենամ առաջադրվեմ, ասենք՝ ծիրանը նորից ծաղկի»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 218 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ «Լույսի պես բերքը չենք կարողանում իրացնել». Սիսի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանին (video) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի (video) Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև Ադրբեջանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել մեր հարևաններին հուզող հարցերի լուծմանը․ Ալիև Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. Hetq.am ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am