Տարածվել է Բրյուսելի օդանավակայանի պայթյունների կասկածյալների լուսանկարը
Համացանցում տարածվել է Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում այս տեղի ունեցած պայթյունների հեղինակների լուսանկարը:
Հիշեցնենք, որ այսօր Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երրորդ պայթունը որոտացել է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է առնվազն 34 մարդ, վերքեր են ստացել եւս գրեթե 200-ը:

