Ինչո՞ւ է «դեղին» մամուլին անհանգստացնում Սամվել Բաբայանի գործոնը

Հարցն, իհարկե, հռետորական բնույթ ունի, քանզի ամեն ինչ պարզ է և բուն անհանգստացողի ականջները երևում են: Մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը «թունդ հակահեղափոխական», իսկ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո «թունդ հեղափոխական» դարձած լրատվամիջոցներից մեկը երեկ կրկին հիշել էր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «պարտքերի» մասին: Ուշագրավն այն է, որ տարիներ շարունակ խոսվել է Բաբայանի պարտքերի մասին՝ աղավաղելով իրականությունը և դրանց տալով ուղղորդվող քաղաքական ենթատեքստ: Ուշագրավ է նաև այն, որ Բաբայանի՝ Հայաստան վերադառնալուց հետո (2016թ.) նույն այդ «դեղին» լրատվամիջոցը պարբերաբար տարածել է, թե իբր Բաբայանի պարտքերը փակել են այս կամ այն մարդիկ: Այդ «մուտիլովշիկները», փաստորեն, հետևողական չեն իրենց «մուտիլովկաներում», քանզի չեն կողմնորոշվում՝ գրեն, որ Բաբայանը պարտքեր ունի՞, թե՞ գրեն, որ պարտքեր չունի, որովհետև իր փոխարեն արդեն փակել են պարտքերը: Բաբայանի պահով մեկ այլ «մուտիլովկա» էլ սույն «լրատվամիջոցն» աշխատեցնում է քաղաքական մասով՝ փորձելով նրան կապել այս կամ այն քաղաքական գործչի հետ՝ «Որքան լկտի լինի սուտը, այնքան շատ մարդ կհավատա» գեբելսյան սկզբունքի շրջանակներում: Գումարային խնդիրների մասով պարզաբանման և թեման վերջնականապես փակելու համար մեր հարցմանն ի պատասխան Բաբայանի գրասենյակից փոխանցեցին հետևյալը. «Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ այդ լրատվամիջոցը քաղաքական «դեղնությամբ» է տառապում: Պարտատերերի թեման ծայրից ծայր սուտ է: Ճշմարտությունն այն է, որ Բաբայանը վարկի միջոցով տնտեսական գործունեություն է իրականացրել և վճարումների հետ կապված որոշակի խնդիրներ է ունեցել (ճիշտ այնպես, ինչպես օրվա իշխանությունների հետ կապ չունեցող ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը), սակայն այդ խնդիրները արդեն լուծվել են: Մեր հանրությանը հայտնի այն անունները, որոնք շրջանառվում են որպես պարտատերեր և որոնց անշարժ գույքի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ իբր կան, փառք Աստծո, ողջ և առողջ են, ու իրեն հարգող լրատվամիջոցը նախ այդ մարդկանցից պետք է ճշտի, թե կա՞ն արդյոք խնդիրներ, ապա նոր միայն հրապարակի «լուրը», սակայն դա չի արվել: Չի արվել, քանի որ «դեղին» մամուլը նման խնդիր իր առաջ չի դրել: Դրված է մարդու վրա ցեխ շպրտելու առաջադրանք, և իրենք այդ առաջադրանքը փորձում են լուծել: Ինչ վերաբերվում է Ա. Աբրահամյանի հետ կապված խնդրին, ապա ասենք, որ հարցը դատական գործընթացի մեջ է ու ոչ թե Բաբայանն է պարտք, այլ Բաբայանին են պարտք. տարբերությունը կարծում ենք, որ էական է: Բայց դե այս դեպքում էլ կարևորը լուրի իսկությունը չի համարվել, այլ տեղեկատվական զիբիլի տարածումը՝ կից աղմուկի ապահովմամբ: Ինչ վերաբերում է «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ին, ապա այս ընկերության հետ Սամվել Բաբայանն ուղղակի կապ չունի: Այդ ընկերությունը ներկայացնող մարդիկ իր մտերիմներն են և այդ հանգամանքով պայմանավորված «Քարդան սիստեմը» կապվել է Բաբայանի անվան հետ: Ի՞նչ է անում «դեղին» մամուլը. Բաբայանին ներկայացնում են որպես «Քարդան սիստեմի» սեփականատեր և ձեռքի հետ էլ ավելացնում, թե իբր ընկերությունը նախագահ Քոչարյանից շինափայթ ներկրելու մենաշնորհ է ստացել: Այդ սուտ լուրի նպատակն ու ուղղությունն ակնհայտ են: Քանի որ առիթ է ստեղծվել, ապա ասենք, որ այդ ընկերությունն իր գործունեությունն իրականացրել է 2008 թվականից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը այլևս նախագահ չէր: Կարծում ենք, որ դժվար թե լինեն մարդիկ, ովքեր կհավատան, որ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Բաբայանի գործարար ընկերներին կարող էին տրամադրել ինչ-որ արտոնություններ: Ճիշտ հակառակը՝ ամեն ինչ արվել է, որպեսզի նրանց բիզնեսը վնասվի: Ի դեպ, արտոնություն ստացած գործարարները, ինչպես ցույց է տալիս նախորդ իշխանավորների կառավարման պրակտիկան, սովորաբար բանկերի և վարկերի հետ խնդիրներ չեն ունեցել: Այնպես որ, խորհուրդ կտանք այս «դեղին» լրատվամիջոցին սուտը ներկայացնելիս գոնե ինչ-որ չափի «ճշմարտացի» տարրերով փաթեթավորել այն, քանզի կայքի այն ընթերցողներին, ովքեր կարող են հավատալ ստերին, չի կարելի այդքան բացահայտորեն անհարգալից վերաբերմունքի արժանացնել: Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Երեխեքի համար ծնողները վճարել են, էս ծնողներին ո՞նց եք պատասխան տալու․ «Օլիմպավանի» մարզիչ (video) Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ «Լույսի պես բերքը չենք կարողանում իրացնել». Սիսի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանին (video) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի (video) Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև Ադրբեջանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել մեր հարևաններին հուզող հարցերի լուծմանը․ Ալիև Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. Hetq.am ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am