Ադրբեջանն էներգակիրներ արտահանող երկրից վերածվում է տարանցիկ միջանցքի

Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա` Lapis Lazuli տրանսպորտային միջանցքով աֆղանական առաջին ապրանքները կտեղափոխվեն հոկտեմբերին: Այդ մասին հայտնում է Աֆղանստանի արդյունաբերության նախարարությունը: Նշվում է, որ կոնտեյներներով տեղափոխվելու են գորգեր և թանկարժեք քարեր, որոնք առաքվելու են Թուրքիա և Հոլանդիա: Lapis Lazuli տրանսպորտային միջանցքն անցնելու է Աֆղանստանով, հետագայում՝ թուրքմենական Թուրքմենբաշիի նավահանգստով ու Բաքվով ու երկաթգծային կապով դեպի Փոթի, Բաթումի և Թուրքիա: Ադրբեջանը նավթ և գազ արտահանող երկրից դառնում է տարանցիկ միջանցք տարբեր կենտրոնների համար` մի կողմից՝ Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի, մյուս կողմից` Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և արդեն իսկ Աֆղանստանի համար: Բաքուն, միլիարդավոր դոլարներ ներդնելով լոգիստիկայի մեջ (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծ, Ադրբեջան-Վրաստան միջպետական ճանապարհի վերանորոգում, Բաքվի մերձակայքում Ալյաթիի նոր բազմաֆունկցիոնալ նավահանգստի կառուցում և այլն), փորձում է տարանցման համար գումարներ ստանալ և դրանք ուղղել արդյունաբերության և այլ ճյուղերի զարգացման մեջ` հասկանալով, որ նավթի գների տատանումներն ուժեղ ազդեցություն են ունենում այդ երկրի բյուջեի վրա: Նավթագազային ռեսուրսներ արտահանող երկրից` նավթային ասեղից, Ադրբեջանը փորձում է իջնել՝ շեշտը դնելով տրանսպորտային միջանցք` Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք ուղղություններով վերածվելու վրա: Մոտակա տասնամյակում Բաքվի համար առաջնային են լինելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը` ՌԴ-Ադրբեջան-Իրան-Պարսից ծոց-Հնդկաստան ուղղությամբ ապրանքների տարանցումը, Տրանսկասպյան միջանցքը` Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ ուղղությունը, Կենտրոնական Ասիա (Ուզբեկստան, Թուրքմենստան, Աֆղանստան)-Ադրբեջան-Կովկաս-Թուրքիա-ԵՄ ուղղությունը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթծի անխափան աշխատանքի իրականացումն ու սեփական նավթագազային խողովակներով ղազախական, թուրքմենական գազի ու նավթի տարանցման իրականացումը դեպի Թուրքիա և ԵՄ: Արտեմ Բալասանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ «Լույսի պես բերքը չենք կարողանում իրացնել». Սիսի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանին (video) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի (video) Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև Ադրբեջանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել մեր հարևաններին հուզող հարցերի լուծմանը․ Ալիև Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. Hetq.am ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am