Հետախուզման մեջ գտնվող Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը ներկայացել է բաժին. ՀԺ

Հայկական Ժամանակի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը՝ Անի Լեւոնի Սարգսյանը, որը հուլիսից հետախուզման մեջ էր գտնվում, սեպտեմբերի 1-ին ներկայացել է ՀՀ հատուկ քննչական ծռայություն: Նույն այդ տեղեկություններով, նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ՝ ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Անի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն գործը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Այս գործով հետախուզվում է նաեւ Լեւոն Սարգսյանը եւ նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Լեւոն Սարգսյանի նկատմամբ՝ կալանավորումը: Նրանք նույնպես որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ ՔՕ 310.1 հոդվածով եւ ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշել էին, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են  նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի եւ քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր: Քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել  իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները եւ թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի եւ Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են: «Պարզվել է նաեւ, որ Նարեկ Սարգսյանը, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին չի ներկայացրել 2017 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը՝ այդ կերպ քողարկելով հաշվետու ժամանակահատվածում իր ապօրինի հարստացումը: Այսինքն` Նարեկ Սարգսյանի գույքի ավելացումը նույնպես էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Այսպիսով, քննությամբ հիմնավորվել է, որ Լյովա, Անի եւ Նարեկ Սարգսյաններն ապօրինի հարստացել են` թաքցնելով հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 19.196.608 ՀՀ դրամի, 1.683.851.175 ՀՀ դրամին համարժեք՝ 3.482.269 ԱՄՆ դոլարի, 286.950.000 ՀՀ դրամին համարժեք 600.000 ԱՄՆ դոլարի, 992.978.234,25 ՀՀ դրամին համարժեք 1.928.009 ԱՄՆ դոլարի եւ 358.858.273 ՀՀ դրամին համարժեք 744.133 ԱՄՆ դոլարի գումարները»:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Երեխեքի համար ծնողները վճարել են, էս ծնողներին ո՞նց եք պատասխան տալու․ «Օլիմպավանի» մարզիչ (video) Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ «Լույսի պես բերքը չենք կարողանում իրացնել». Սիսի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանին (video) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի (video) Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև Ադրբեջանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել մեր հարևաններին հուզող հարցերի լուծմանը․ Ալիև Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. Hetq.am ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am