Փորձում են քննություն չբռնած, շինծու թեմա շրջանառել

Վերջին  օրերին որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվում, որոնցով կրկին փորձում են քննություն չբռնած, շինծու թեմա շրջանառել՝ միայն իրենց հայտնի նպատակներով: Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում  նշանակվելուց հետո, Ինեսսա Գաբայանն, ի պատասխան հաճախ հնչող հարցերի, հրապարակային անդրադարձել է իրենց ընտանեկան գործունեությանը, պարզաբանել, որ հիդրոմասնագետների ընտանիքով 5 տարի առաջ ՓՀԷԿ են հիմնադրել: Ի պատիվ Գաբայան  ընտանիքի, մեր երկրում  եզակի օրինակելի ՀԷԿ-երից մեկը նրանց հիմնադրածն է, ինչում  համոզվելու  համար պարզապես կարելի է լսել ցանկացած անկախ մասնագետի, փորձագետի գնահատական կամ այցելել  ՓՀԷԿ, որը չի էլ գտնվում Սևան-Հրազդան համակարգի տիրույթում: Ժամանակ առ ժամանակ այս թեմային արհեստական հնչեղություն է հաղորդվում՝ թյուր մեկնաբանություններով և շահերի բախում փնտրվում այնտեղ, որտեղ այն  իսպառ բացակայում է: Շահերի բախման մասին.  Ջրային  կոմիտեն  որևէ առնչություն չունի ջրօգտագործման թույլտվության ընթացակարգերին և իր գործառույթներից  բխող կարիքների դեպքում՝ ինքն է դիմում  Բնապահպանության նախարարության համապատասխան գործակալությանը: Ակնհայտ է, որ կոմիտեի նախագահի դեպքում ևս շահերի բախման  մասին  խոսք լինել  չի կարող: Վերջին շրջանում փորձ է արվում  հիդրոէներգետիկան,  ՀԷԿ-երի գործունեությունը հակադրել ոռոգման համակարգի ջրապահովությանը, ինչը, մեղմ ասած, անտեղյակության /հուսով ենք՝ ոչ միտումնավորության/ արդյունք է: Անշուշտ,  խոսքը հիդրոռեսուրսները արդյունավետ և խնայողաբար օգտագործող, ժամանակակից տեխնոլոգիաներով զինված և բարձր ՕԳԳ ապահովող կայանների մասին է: Իդեպ, այս թեման հաճախ  շահարկվում է նաև Սևանից լրացուցիչ ջրառի ֆոնին, անգամ գտնվել է «հասարակական  գործիչ» ներկայացած անձ, որ հայտարարել է, թե լճից հավելյալ ջրառը ոչ թե 55 հազար գյուղացիական տնտեսությունների համար է, այլ՝ 3 ՀԷԿ-ի: Զավեշտը ոչ այնքան  անփուշ լեզվի ու վառ, ավելի շուտ՝ մթագնած երևակայության մասին է, այլ՝ ակնհայտ սեփական փորացավն առաջ մղելու անթաքույց ջանքերի: Սևանից հավելյալ ջրառի  առաջին իսկ ժամերից կոմիտեի նախագահն,  իդեպ, առանց զգուշացնելու, շրջայց է կատարել երեք մարզերում, եղել Սևան-Հրազդան ջրառից սնվող բոլոր ՀԷԿ-երում,  համոզվելու  համար, որ որևէ կայան ոռոգման հաշվին չի գործում: Այցի արդյունքների մասին տեղեկատվությունը հրապարակվել է կոմիտեի կայքում և տարածվել լրատվամիջոցներով: Շահ ու բախում փնտրողները կարող են  ավելի ուշադիր ծանոթանալ կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի աշխատանքային ու մասնագիտական փորձին և համոզվել, որ տասնամյակների փորձառությամբ հիդրոմասնագետը, որի գործունեության գերակշիռ մասը միջազգային փորձագիտական դաշտում է եղել, պետական  ծառայության  է անցել համակարգին  օգտակար լինելու համար: Ձևակերպումը, թե «պաշտոնն օգտագործում է սեփական շահերը սպասարկելու համար», միանշանակ Գաբայանի մասին  չէ: Շուրջ երկու ամսվա գործունեության ընթացքում արդեն  իսկ Ինեսսա Գաբայանը համակարգի առողջացման լուրջ և ըստ անհրաժեշտության՝ նաև կոշտ քայլերի է գնացել, ինչի արդյունքն  իդեպ,  կարող են լինել նույն ձեռագրով՝ ամբաստանագիր հիշեցնող և ոչ մասնագիտական եզրահանգումներով հրապարակումները: Սակայն, խոր հիասթափություն է սպասվում «սրտացավ» պատվիրատուներին.  Ջրային կոմիտեի նախագահը շարունակելու է համակարգում վերականգնել արդարությունն ու փակել ջուր գողացողների, շռայլողների և պղտոր ջրում որս անողների ճանապարհը, ինչքան էլ դիմադրությունը մեծ լինի և բանսարկությունն՝ առատ:Նա միշտ կանգնած է ջրօգտագործողի կողքին: Ինեսսա Գաբայանը մամուլի հետ շփումներում  բաց է, գործունեությունը՝ թափանցիկ,  ինչն,  ի հեճուկս  պսևդո-սրտացավների, ուղղակի կենսակերպ է և ոչ ՝ պահի աշխատաոճ: Բարձր գնահատելով լրատվամիջոցների դերը հանրային կարծիքի ձևավորման, հասարակության իրազեկման հարցերում, կրկին առողջ համագործակցության մեր պատրաստակամությունն ենք հայտնում, հուսով, որ  ջուր պղտորողները կհաշտվեն նոր իրավիճակի հետ և կփորձեն հանրօգուտ գործով զբաղվել կամ գոնե չխանգարել այդպես ապրողներին:   Ջրային կոմիտեի լրատվական  ծառայություն

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ «Լույսի պես բերքը չենք կարողանում իրացնել». Սիսի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանին (video) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի (video) Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև Ադրբեջանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել մեր հարևաններին հուզող հարցերի լուծմանը․ Ալիև Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. Hetq.am ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am