Ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները փոխհատուցել են 72 մլն դրամ

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ ՔԿ դեպարտամենտի լչատվական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ։ Մասնավորապես՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները հափշտակելու դիտավորությամբ ընկերությունների տնօրինությունները, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար։ Առերևույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել տարբեր ընկերությունների իրավասու անձանց գործողություններում, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվող քննությանը զուգահեռ միջոցներ են ձեռնարկվում՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: 05.09.2018 թ. դրությամբ՝ «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ընկերության կողմից՝ որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարվել է 10.000.000.00 ՀՀ դրամ, «Ավտոռեմ» ավտոտեխզննության կենտրոն ՓԲ ընկերության կողմից` 22.005.000.00 ՀՀ դրամ, «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերության կողմից` 40.000.000 ՀՀ դրամ գումար: Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև էական վնաս և ծանր հետևանքներ առաջացրած, պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել են քրեական գործեր: Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
էսօր երևի մենակ ինքը պարտքեր չունի․մենք ի՞նչ պետք է անենք․ կոնյակի կոմբինատի աշխատակիցը՝ Փաշինյանին (video) 2000 հոգու սոված ու պարտքերի մեջ եք թողնում․․․ ես հուզմունքս չեմ կարողանում զսպել․ աշխատակից (video) Զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս մտնել կոնյակի-գինու-օղու կոմբինատ․ պետությունն ահռելի վնաս է կրում (video) Մինչև Գագիկ Ծառուկյանին կալանավորելը, 6-7 ավտոյով, ֆորմեքով, մասկեքով էլի եկել ու մտել էին գործարան (video) ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան (video) Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) Ինչո՞վ ապրենք, ինչո՞վ մեր վարկերը տանենք, փակենք․․․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցների բողոքը (video) Տիկին Ռոզա՛, ձեզ առողջություն, Գագիկ Ծառուկյանն էլ թող շուտ հասնի մեզ․ «Կոնյակի գործարանի» աշխատակից (video) Երևան-Սևան մայրուղին կփակենք, եթե մեզ պատասխան չտան. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Պարզվել է ծառի տապալման հետևանքով մաhացած մոպեդավարի ինքնությունը Ավանդականի փոխարեն 199 միլիոնանոց Վարդավառ. լուծարվել են Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները Սա աբսուրդ է․ Գագիկ Ծառուկյանը մեզ աշխատանքով է ապահովել, էս ի՞նչ եք անում մեզ հետ․ աշխատակից (video) Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ #ՈՒՂԻՂ․ Ալիևը Շուշիում բողոքեց Սամվել Կարապետյանից․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ ամսում երկրորդ անգամ պարգևատրման մասին որոշում է ստորագրել Արաբկիրում հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյա՛ն, այո՛, աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին, մենք էլ ընտանիքներ ունենք․ բողոքի ակցիա (video) Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապա Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին. Հրապարակ Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այդ ո՞ր հայ գործարարն է տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը․ Կարապետյան Գիշերը Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից զոհվել է երեք մարդ, հինգը՝ վիրավորվել Հազարավոր մարդիկ Նիկոլի ճղճիմ վրեժի զոհ են դարձել․ Արթուր Խաչատրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am